Ռուսաստան

Պուտինն ու Շոլցը երկու տարվա ընթացքում առաջին անգամ հեռախոսազրույց են ունեցել

1 րոպեի ընթերցում

Պուտինն ու Շոլցը երկու տարվա ընթացքում առաջին անգամ հեռախոսազրույց են ունեցել

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հեռախոսազրույց են ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածվել Ռուսաստանի նախագահի պաշտոնական կայքում:

Նշվում է, որ հեռախոսազրույցը կայացել է գերմանական կողմի նախաձեռնությամբ: 2022 թվականի դեկտեմբերից ի վեր սա Պուտինի և Շոցլի առաջին հեռախոսազրույցն է:

Ըստ հաղորդագրության՝ կողմերը մտքեր են փոխանակել Ուկրաինայում տիրող իրավիճակի վերաբերյալ։ 

Անդրադարձ է եղել նաև ռուս-գերմանական հարաբերությունների իրավիճակին։ 

Քննարկվել է Մերձավոր Արևելքում տիրող իրավիճակը: 

Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ զրույցից հետո նրանց օգնականները կապի մեջ կլինեն:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում