Հայաստանի ֆուտբոլի ընտրանին մեկնել է Լատվիա
1 րոպեի ընթերցում
![Հայաստանի ֆուտբոլի ընտրանին մեկնել է Լատվիա](http://armenpress.am/resized/480/storage/images/articles/2024/11/16/DdnuYpkm8k3E6EpQ6EcGmDcHU5KVQ0hZDlPrrny0.webp)
ԵՐԵՎԱՆ, 16 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը մեկնել է Ռիգա, որտեղ նոյեմբերի 17-ին ՈւԵՖԱ-ի Ազգերի լիգայի խաղարկության վերջին՝ 6-րդ տուրի շրջանակում, կմրցի Լատվիայի ընտրանու հետ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիան:
Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար Սուրեն Չախալյանի և ֆուտբոլիստներից մեկի նախախաղային մամուլի ասուլիսը կկայանա Ռիգայի «Սկոնտո» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում՝ նոյեմբերի 16-ին ժամը 19:30-ին (Երևանի ժամանակով):
Հայաստանի ազգային հավաքականի նախախաղային մարզումը կկայանա նոյեմբերի 16-ին ժամը 20:00-ին (Երևանի ժամանակով) «Սկոնտո» մարզադաշտում:
ՈՒԵՖԱ-ի Ազգերի լիգայի ընտրական փուլի վերջին տուրից առաջ Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը մրցաշարային աղյուսակում 3-րդ տեղում է:
Վերջին տուրից առաջ C4 ենթախմբի առաջատարը Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականն է, որն ունի 13 միավոր: Երկրորդ տեղում 6 միավորով Ֆարերյան կղզիներն են: 4-ական միավոր ունեն Հայաստանն ու Լատվիան:
Նոյեմբերի 17-ին Հայաստանի հավաքականը կխաղա Լատվիայի, իսկ Հյուսիսային Մակեդոնիան` Ֆարերյան կղզիների հետ: