Տնտեսություն

Քաղաքաշինության կոմիտեի նախագահն այցելել է «Գարուն» բնակելի համալիրի շինարարության հրապարակ

2 րոպեի ընթերցում

Քաղաքաշինության կոմիտեի նախագահն այցելել է «Գարուն» բնակելի համալիրի շինարարության հրապարակ

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանն այցելել է «Գարուն» բնակելի համալիրի շինարարության հրապարակ, ծանոթացել շինարարության կազմակերպմանը և շինհրապարակի կահավորմանը։ Շրջայցին մասնակցել են նաև կոմիտեի նախագահի խորհրդականներ Հովսեփ Հովեյանը և Նաիրի Հարությունյանը, կոմիտեի մասնագետները, ինչպես նաև Կառուցապատողների հայկական ասոցիացիայի նախագահ Գուրգեն Գրիգորյանը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ քաղաքաշինության կոմիտեից, կոմիտեի ղեկավարը հետաքրքրվել է համալիրի կառուցման ծրագրի մանրամասներով, նախագծային լուծումներով և շինարարական աշխատանքների ընթացքով։ Նա ծանոթացել է ծրագրի շրջանակում իրականացվող էներգախնայողության ապահովման միջոցառումներին՝ կարևորելով նորագույն տեխնոլոգիաների կիրառումը։

 Ըստ աղբյուրի՝ «Գարուն Ինվեսթմենթ» ՍՊԸ ներկայացուցիչներն ընդգծել են, որ ծրագրով մեծ կարևորություն է տրված կանաչ տարածքներին։ Նախագիծը մշակվել է էներգախնայողության «A» դասին համապատասխան։ Ակնկալվում է, որ շինարարության ավարտից հետո համալիրը կստանա ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի կողմից հաստատված էներգախնայողության «A» դասի հավաստագիր։

Նշվում է, որ այցի ընթացքում քննարկվել են նաև քաղաքաշինության ոլորտի եվրոպական նորմերն ու ստանդարտները Հայաստանում կիրառելի դարձնելու և օրենսդրորեն ամրագրելու վերաբերյալ հարցեր։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում