Իրավունք

Վարչապետը կարևոր է համարում ոստիկանության կողմից ուժի կիրառման հասկանալի և տեսանելի ստանդարտի ներդրումը

1 րոպեի ընթերցում

Վարչապետը կարևոր է համարում ոստիկանության կողմից ուժի կիրառման հասկանալի և տեսանելի ստանդարտի ներդրումը

ԵՐԵՎԱՆ, 15 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևոր է համարում ոստիկանության կողմից ուժի կիրառման հասկանալի և տեսանելի ստանդարտի ներդրումը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսեց ՀՀ կառավարության նոյեմբերի 15-ի նիստի ընթացքում։

«Շատ կարևոր է, որ մենք հիմա ոստիկանության բարեփոխումների տրամաբանության մեջ ուժի կիրառման հասկանալի և տեսանելի ստանդարտ ունենանք։ Սա երկու կողմի համար է կարևոր, որովհետև շատ դեպքերում կա մի հարց, երբ ոստիկանությանն ուժ կիրառելու համար առարկություններ են ներկայացվում, շատ դեպքերում  ես զգում եմ, որ ոստիկանները չեն հասկանում՝ ասելով, որ մենք մեր գործն ենք անում։ Ինչ-որ առումով ճիշտ են ասում, բայց ճիշտ են ասում նաև նրանք, ովքեր ասում են, որ դրան պետք է որոշակի ձև, չափ ու սահման լինի։ Այս հարցն ուսումնասիրելով՝ հասկանում ենք, որ մեր երկրում ուժի կիրառման ստանդարտ գոյություն չունի», - ասաց վարչապետը՝ ենթադրելով, որ, գոնե, մի շարք այլ երկրներում այդ ստանդարտները գոյություն ունեն։ 

Վարչապետն այս հարցն ամենակարևորը համարեց՝ նշելով, որ բոլորի համար պետք է պարզ լինի, թե ոստիկանությունը որ դեպքում և ինչ պարագաներում պետք է ուժ կիրառի։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում