Քաղաքաշինության կոմիտեի նախագահը հանդիպել է կառուցապատողների հետ

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Քաղաքաշինության կոմիտեում տեղի է ունեցել կառուցապատողների հետ հերթական հանդիպումը, որին ներկա է գտնվել նաև փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակի ղեկավար Արման Ադիլխանյանը։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ կոմիտեից հայտնում են, որ քննարկվել են «Ռենովացիայի մասին» օրենքի նախագծի մշակման շրջանակում առաջարկվող հայեցակարգային սկզբունքները, ինչպես նաև քաղաքաշինական փաստաթղթերի տրամադրման գործող ընթացակարգերի պարզեցման հնարավորությունները։

Դիտարկելով բազմաբնակարան շենքերի առկա վիճակը և ռենովացիայի իրականացման տարբերակները՝ կարևորվել է պիլոտային ծրագրի իրագործումը։

Կոմիտեի նախագահ Եղիազար Վարդանյանն ընդգծել է, որ ծրագրի իրագործման արդյունքում ակնկալվում է ապահովել բնակֆոնդի թարմացում, անվտանգ, ժամանակակից պահանջներին համապատասխան քաղաքաշինական միջավայր և շինարարության ոլորտի շարունակական ակտիվություն. 

«Փորձելու ենք համատեղ գտնել մեխանիզմներ, որոնք ծրագիրը հետաքրքիր կդարձնեն ներդրողների համար, միաժամանակ կապահովեն սեփականատերերի իրավունքների պաշտպանություն»։

Փոխվարչապետի գրասենյակի ղեկավար Արման Ադիլխանյանը շեշտել է, որ ռենովացիայի ծրագրի հիմքում պետք է լինի պետական և մասնավոր շահերի հավասարակշռումը, իսկ առաջարկվող լուծումները պետք է լինեն հայեցակարգային։

Կառուցապատողների հայկական ասոցիացիայի նախագահ Գուրգեն Գրիգորյանը ներկաներին փոխանցել է կառուցապատողների առաջարկները՝ պետություն-մասնավոր համագործակցության, օրենսդրական դաշտի և վարչարարության բարելավման, ինչպես նաև ռիսկերի զսպման ու կառուցապատման գրավչության բարձրացման մեխանիզմների վերաբերյալ։

Օրակարգի երկրորդ հարցը քննարկելիս ներկայացվել են քաղաքաշինական փաստաթղթերի տրամադրման գործող կարգավորումները։ «Կառուցապատողները կարող են վստահ լինել, որ կա քաղաքական կամք՝ գնահատելու քաղաքաշինական ընթացակարգերի պարզեցման անհրաժեշտությունը և ձեռնարկելու միջոցներ դաշտի բարելավման համար։ Այդ գործընթացի մասնակիցը կարող եք լինել նաև դուք»,-ընդգծել է Եղիազար Վարդանյանը։

Կառուցապատողները պատրաստակամություն են հայտնել ներկայացնել իրենց առաջարկները և ներգրավվել առաջիկա քննարկումներին։

Հայերեն

ՃՏՊ Օհանավան բնակավայրի մոտակայքում․ նախնական տվյալներով կան զոհեր

Մենք որդեգրել ենք հավասարակշռված արտաքին քաղաքականություն. Փաշինյանը` հայ-ռուսական հարաբերությունների մասին

Տեղի է ունեցել Հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերով զբաղվող միջգերատեսչական հանձնաժողովի նիստը

Հարևան երկրներն Իրանի համար առաջնահերթություն են. Արաղչի

Ականավոր դաշնակահար Դմիտրի Մասլեևը մենահամերգներով հանդես կգա Երևանում և ՀՀ մարզերում

Դեպի Լուսին և հետ․ լուսնային «Արտեմիս-2» առաքելության տիեզերագնացի բացառիկ հարցազրույցը «Արմենպրես»-ի հետ

Մոհսեն Ռեզային Իրանի իրավունքների և պահանջների վերաբերյալ ԱՄՆ-ի պատասխանը համոզիչ չի համարում

«Silicon Mountains 2026» համաժողովի շրջանակում կայացավ Միկրոէլեկտրոնիկայի 21-րդ միջազգային օլիմպիադայի մրցանակաբաշխությունը

Ավելի քան 100 ընկերություն և նախագգիծ՝ 10-ից ավելի երկրներից. Երևանը պատրաստվում է TOON EXPO-ին

Դոնալդ Թրամփը հայտարարել է տարեվերջից Իսրայելին տարեկան 4 միլիարդ դոլարի օգնությունը դադարեցնելու մասին