Լավրովը կգլխավորի ռուսական պատվիրակությունը Բրազիլիայում կայանալիք G20-ի գագաթնաժողովում

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրազիլիայում նոյեմբերի 18-19-ին կայանալիք Մեծ քսանյակի (G20) գագաթնաժողովում ռուսական պատվիրակությունը կգլխավորի ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը. միջոցառման շրջանակներում նա մի շարք հանդիպումներ է պլանավորել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ճեպազրույցում հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Նոյեմբերի 18-19-ին Ռիո դե Ժանեյրոյում տեղի կունենա Մեծ քսանյակի հերթական գագաթնաժողովը: Ռուսաստանի Դաշնության նախագահի հանձնարարությամբ մեր երկրի պատվիրակությունն այս միջոցառմանը կգլխավորի Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը», - Զախարովայի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

Նա նշել է, որ Լավրովը ելույթ կունենա լիագումար նիստում և մի շարք երկկողմ հանդիպումներ կանցկացնի։

«Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի ելույթները նախատեսված են նոյեմբերի 18-ին լիագումար նիստերի ընթացքում՝ անհավասարության, սովի և աղքատության դեմ պայքարի, ինչպես նաև գլոբալ ինստիտուտների բարեփոխման թեմաներով: Գագաթնաժողովի շրջանակներում նաև նշանակվել են Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովի մի շարք երկկողմ բանակցությունները և շփումները», - հավելել է նա։

Զախարովան նշել է, որ առաջնորդների հանդիպումը կբացվի սովի և աղքատության դեմ պայքարի գլոբալ դաշինքի մեկնարկով։

«Սա Բրազիլիայի նախագահի գլխավոր նախաձեռնությունն է. այդ ժամանակավոր համակարգման մեխանիզմը կոչված է ելք գտնելու պարենային անվտանգության ոլորտում միջազգային համագործակցության խնդրահարույց հարցերից: Ռուսաստանը մտադիր է գագաթնաժողովում հայտարարել դաշինքին միանալու մասին», - հավելել է նա։

Հայերեն Русский

Իսրայելը չի ​​նախատեսում դադարեցնել Flydubai-ի չվերթները. լրատվամիջոց

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը մեկնել է Կիպրոս

Լատվիայի նախագահը հայտնել է երկրում միջուկային զենք տեղակայելու պատրաստակամության մասին

Էստոնիայի ԱԳ նախարարը կողմ է արտահայտվել բալթյան նավահանգիստներով ռուսական հացահատիկի տարանցիկ տեղափոխման դադարեցմանը

Հարձակման հետևանքով վիրավորված Flydubai ընկերության ինքնաթիռի օդաչուն Հնդկաստանի քաղաքացի է. լրատվամիջոց

Եվրոպան պաշտպանության հարցում չափազանց շատ է կախված ԱՄՆ-ից. ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար

Քաղաքաշինության կոմիտեի նախագահը Շիրակի մարզպետի հետ շրջայց է կատարել մարզի շինարարական հրապարակներ

ՀՀ ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումներն իրականացնելու են ուսումնամարզական թռիչքներ. ՊՆ-ն խնդրում է չանհանգստանալ

Եվրամիությունը կարող է իր միասնական շուկային հասանելիություն առաջարկել այս կազմակերպությանն անդամակցելու թեկնածու երկրներին

ՀՀ կապիտալի շուկայի զարգացումն ունի ավելի մեծ հնարավորություններ. Երևանում կայացավ կարևոր միջազգային համաժողով