Փոդքասթ

Podcast-Sport. «Սարդարապատ» ակումբի բացառիկ համագործակցությունը իսպանական և ֆրանսիական թիմերի հետ

1 րոպեի ընթերցում

Podcast-Sport. «Սարդարապատ» ակումբի բացառիկ համագործակցությունը իսպանական և ֆրանսիական թիմերի հետ

ԵՐԵՎԱՆ, 14 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արմավիրի քաղաքում հիմնադրված «Սարդարապատ» ֆուտբոլային ակումբը մեծ հեռանկարներ ունեցող ակումբ է, որի ապագայի պլաններում բազմաթիվ նախաձեռնություններ կան: 

«Արմենպրես»-ի Podcast-Sport-ի շրջանակներում «Սարդարապատ» ֆուտբոլային ակումբի գլխավոր տնօրեն Անուշ Անանյանի հետ խոսել ենք «Սարդարապատ»-ի ապագայի, ակադեմիայում գործող տարբեր տարիքային թիմերի ու իսպանական ու ֆրանսիական հեղինակավոր ակումբների հետ համագործակցության մասին:

«Իսպանական «Ատլետիկո»-ի հետ ունեցած ամառային ճամբարը աննախադեպ էր և այն լինելու է շարունակական: Մադրիդի «Ատլետիկո»-ի հետ համագործակցությունը միայն ճամբարով չի սահմանափակվելու: «Սարդարապատ»-ի երկու ֆուտբոլիստներ, որոնք այժմ «Լանս» ակումբում են, ուսումնական ծրագրով կմեկնեն նաև «Ատլետիկո»»,-առանձնացրեց Անանյանը: 

Մանրամասները` Podcast-ում

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում