Վրաստան

Վրաստանի նախագահի ընտրությունները կարող են տեղի ունենալ հունվարի սկզբին

1 րոպեի ընթերցում

Վրաստանի նախագահի ընտրությունները կարող են տեղի ունենալ հունվարի սկզբին

ԵՐԵՎԱՆ, 13 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի նոր նախագահի ընտրությունները կարող են տեղի ունենալ 2025 թ. սկզբին։ «Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ այդ մասին հանրապետության վարչապետ Իրակլի Կոբախիձեն լրագրողներին հայտնել է Բաքվում, որտեղ մասնակցում է ՄԱԿ-ի կլիմայական համաժողովին։

«Ամեն ինչ խաղաղ է և հանգիստ: Կամփոփվեն (խորհրդարանական) ընտրությունների արդյունքները, դրանից հետո տասներորդ օրը կկայանա խորհրդարանի նիստը։ Այնուհետև կսկսվի խորհրդարանական կյանքը և շուտով, ենթադրաբար, հունվարի սկզբին, տեղի կունենան նախագահական ընտրություններ: Դրանից հետո տեղի կունենա նախագահի երդմնակալության արարողությունը: Երկիրը սովորական ռեժիմով շարունակում է կյանքը», - Կոբախիձեի խոսքերն է փոխանցում ՏԱՍՍ-ը։

Խորհրդարանական ընտրություններում պաշտոնապես հաղթել է իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը՝ ստանալով ձայների 53,9 տոկոսը։ Եվս չորս ընդդիմադիր կուսակցություններ հաղթահարել են 5 տոկոսի շեմը։ Նրանք բոլորը հրաժարվել են ճանաչել ընտրությունների արդյունքներն ու մտնել խորհրդարան։ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին նույնպես չի ճանաչում ընտրությունների արդյունքները։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում