Իրավունք

Այս տարի ՃՏՊ-ների հետևանքով 10 երեխա է մահացել. պատգամավորը մտահոգված է ՀՀ-ում մահացու ելքով վթարների աճով

1 րոպեի ընթերցում

Այս տարի ՃՏՊ-ների հետևանքով 10 երեխա է մահացել. պատգամավորը մտահոգված է ՀՀ-ում մահացու ելքով վթարների աճով

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը չափազանց մտահոգիչ է համարում Հայաստանում մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարների աճը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովում 2025 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը նշեց, որ 2023 թվականի ընթացքում ՃՏՊ-ների հետևանքով զոհվել է 378 մարդ, որը չափազանց մտահոգիչ է ներկա իրողությունների պայմաններում։ 

«Որպես նշված դեպքերին նպաստող պայմաններ հատկանշվեցին տրանսպորտային միջոցների մգեցված ապակիները, երեխաների համար նախատեսված քարսիթերի բացակայությունը, իսկ շատ դեպքերում՝ անչափահասների՝ առջևի նստատեղում նստած երթևեկելու հանգամանքը»,-ասաց Քոչարյանը։

Քոչարյանը հատկապես կարևորեց երեխաների անվտանգության հարցը՝ նշելով, որ ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով  2024 թվականին 1-ից 10 տարեկան երեխաների մահվան 10 դեպք է գրանցվել։  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում