ԿԲ-ն Հայաստանում հաջորդ տարի կանխատեսում է 4 տոկոսին մոտ գնաճ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում այս պահի դրությամբ 12–ամսյա գնաճը 0.6 տոկոս է, Կենտրոնական բանկը կանխատեսում է, որ տարեվերջին այն կբարձրանա՝ հասնելով 2 տոկոսին մոտ ցուցանիշի: 2025 թվականին գնաճը մոտ կլինի նախանշված 4 տոկոս թիրախին։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն ԱԺ նիստում 2025թ պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկմանը: 

«Այս պահի դրությամբ 12–ամսյա գնաճը 0.6 տոկոս է՝ օրենսդիրի կողմից մեզ համար նախանշված 4 տոկոսի համեմատ, այսինքն՝ մենք թիրախից ցածր ենք: Բայց մենք ակնկալում ենք, որ տարվա վերջին գնաճի թիվը մի քիչ կբարձրանա, կլինի 2 տոկոսին մոտ, իսկ մյուս տարի կլինենք թիրախին շատ ավելի մոտ, մոտ 4 տոկոս գնաճ ենք ունենալու, որը մեր պատկերացմամբ շատ խելամիտ քաղաքականություն է»,–ասաց Գալստյանը:

ԿԲ նախագահը հիշեցրեց՝ կորոնավիրուսի հետևանքով, Հայաստան եկած ռելոկանտների հետ կապված, արտաքին պահանջարկով պայմանավորված՝ Հայաստանում մի քանի տարի անընդմեջ բարձր գնաճ է արձանագրվել: Վերջին 2 տարիներին գնաճը, նրա գնահատմամբ, ցածր է եղել: Նա վստահեցրեց, որ ԿԲ-ն նախևառաջ հետաքրքրված է մարդկանց գնողունակությամբ:

Գալստյանը նկատեց՝ մի կողմից աշխարհաքաղաքականությունն է ազդում տնտեսության վրա, մյուս կողմից՝ տնտեսությունն աշխարհաքաղաքականության վրա: 

Այս առումով նա ԿԲ-ի կողմից իրականացվող քաղաքականությունը բավականին հավասարակշռված ու ճիշտ է համարում:  

Հայերեն Español

Հայաստանը Չինաստանին է հանձնել պետական սահմանն ապօրինի հատելը կազմակերպելու համար մեղադրվող անձին

Առաջիկայում կմեկնարկի Անիի պատմական կամրջի վերականգնման գործընթացը․ Նիկոլ Փաշինյան

Ռոնալդուն ավարտում է կարիերան Պորտուգալիայի ընտրանու կազմում

Միրզոյանը չի բացառել, որ ՀՀ-ն կարող է 2027 կամ 2028 թվականին ԵՄ-ին անդամակցելու հայտ ներկայացնել

Ֆրանսիայում գտել են Պիկասոյի գողացված վեց փորագրանկարները

Կառավարությունը Երևանի մետրոյի ենթակառուցվածքների ծրագրից շուրջ 839 միլիոն դրամ ուղղել է մարզային ճանապարհներին

Մարտական գործողությունների պատճառով մոտ 310 հազար եմենցի է լքել իր տունը. ՄԱԿ

Իրանի և Օմանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները

ՀԱՊԿ-ի հետ կապված մեր հետաքրքրությունները սպառված են․ Նիկոլ Փաշինյան

Վրաստանի վարչապետը կոշտ արձագանք է տվել ԵՄ դեսպանի հայտարարություններին