Zenbook S 14. ASUS-ի նոր պրեմիում դասի նոթբուքը

11 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ASUS-ի Zenbook շարքը հայտնի է իր ունիվերսալ նոթբուքերով, որոնք նախատեսված են առօրյա բիզնես առաջադրանքների և ակտիվ շարժական օգտագործման համար: Zenbook S մոդելները բարակ և թեթև նոթբուքեր են, որոնք աչքի են ընկնում էլեգանտ դիզայնով, բարձր արտդարողականությամբ ու շարժունակությամբ։ 

Այս տարվա նորույթը՝ Zenbook S 14-ը, ներկայացված է գերբարակ կորպուսում, որը պատրաստված է գերդիմացկուն նյութերից։ Կոմպակտ չափից և պրեմիում OLED էկրանից բացի, նոր Zenbook S 14-ն ունի կարևոր առավելություն՝ այն առաջին նոթբուքերից է, որը հագեցած է Intel-ի վերջին պրոցեսորով: Բացի դրանից, այս սարքը Copilot+ PC ստանդարտի  է, ինչը նշանակում է, որ այն օպտիմիզացված է AI հավելվածների և Microsoft Copilot խելացի օգնականի հետ աշխատելու համար:

Եկեք ավելի մանրամասն դիտարկենք հիմնական պարամետրերը:

Դիմացկուն կորպուս և էլէգանտ դիզայն  

Zenbook S մոդելները կարելի է հեշտությամբ տարբերել այլ նոթբուքերից կափարիչի վրա բնորոշ գծերով, լակոնիկ դիզայնով՝ առանց ավելորդ դետալեների և յուրահատուկ պրեմիում ծածկույթով: Արտադրողները առաջարկում են երկու գույն Zumaia Gray և Scandinavian White: Կափարիչը պատրաստված է կերամիկական ալյումինի օքսիդից՝ Ceraluminum-ից, որը նոթբուքին լրացուցիչ ամրություն է հաղորդում: Այս ծածկույթն ունի փայլատ մակերես, որի վրա չի մնում կեղտը, և այն երկար չի մաշվում:

Այս մոդելի հուսալիությունը տպավորիչ է․ Zenbook S նոթբուքերը փորձարկված են MIL-STD 810H ռազմական ստանդարտի համաձայն և կարող են դիմակայել ծայրահեղ պայմաններին, այդ թվում վիբրացիային, ջերմաստիճանի և ճնշման ծայրահեղ փոփոխություններին: Թեև ASUS նոթբուքերը նախատեսված չեն ծայրահեղ պայմաններում աշխատելու համար, փորձարկումների շնորհիվ դրանք ավելի դիմացկուն են դառնում և արդյունավետ աշխատում են նորմալ աշխատանքային պայմաններում՝  ճանապարհորդության ժամանակ, բնակարանում կամ գրասենյակում։ 

Ընդհանուր առմամբ, այս մոդելը նախատեսված է հաճախ շարժման մեջ գտնվող օգտատերերի համար։ 1,1 սմ հաստությամբ նոթբուքը կշռում է ընդամենը 1,2 կգ։ Ինքնաթիռում կամ ավտոբուսում այն ​​կարող է աշխատել մինչև 27 ժամ առանց վերալիցքավորման, իսկ արագ լիցքավորումը տևում է ընդամենը 49 րոպե (0-ից մինչև 60%):

 
Հիմնական բնութագրերը

Գնահատենք արտադրողականությունը ըստ հիմնական պարամետրերի։ 

●     Պրոցեսոր՝ Intel Core Ultra 7 կամ Ultra 5 (կախված է կոնֆիգուրացիայից)

●     Գրաֆիկա՝ Intel Arc 140V / 130V

●     Դիսփլեյ՝ 14” ASUS Lumina OLED 3K (2880x1800)

●     Օպերատիվ հիշողություն՝ 16 կամ 32 ԳԲ LPDDR5X

●     Օպերացիոն համակարգ՝ Windows 11 

●     Տվյալների պահպանում՝  մինչև 1 ՏԲ PCIe 4.0 SSD

●     Մարտկոցի աշխատանք՝ մինչև 27 ժամ առանց լիցքավորման։

Հզոր պրոցեսոր 

Բարակ և թեթև կորպուս ունենալը չի նշանակում, որ նոթբուքը չի կարող կատարել բարդ առաջադրանքներ: Zenbook S 14-ի (UX5406) Intel Core Ultra 7 Series 2 պրոցեսորը իրական AI-ի դարաշրջանի տեխնոլոգիա է: Այն ունի 8 միջուկ, երեք AI արագացուցիչ, իսկ Intel Arc նեյրոնային պրոցեսորն աջակցում է մինչև 47 TOPS (տրիլիոն գործողություն վայրկյանում), ինչը հեշտացնում է լոկալ սարքում նույնիսկ բարդ AI ալգորիթմների մշակումը: TOPS-ի նման բարձր ցուցանիշները շատ կարևոր են, քանի որ հենց դրանց շնորհիվ արագանում են AI հավելվածները՝ նվազեցնելով հիմնական պրոցեսորի բեռնվածությունը:

Intel-ի Lunar Lake պրոցեսորները հզորացնում են Zenbook S 14-ը ոչ միայն արդյունավետության, այլ նաև էներգաարդյունավետության տեսակետից: Հենց այս հատկանիշների շնորհիվ պրոցեսորն ապահովում է սարքի մարտկոցի երկար կյանքը։

LPDDR5X-8533  ավելացված հաճախականությամբ օպերատիվ հիշողությունը ներկառուցված է և օպտիմալացնում է համակարգի աշխատանքը: PCIe SSD-ի մինչև 1 ՏԲ տարողունակ պահեստավորումը թույլ է տալիս ակնթարթորեն գործարկել հավելվածները և ապահովում է մեծ պահեստային տարածք:

Անթերի շահագործման համար տեղադրված է ժամանակակից հովացման համակարգը, որն արդյունավետորեն հեռացնում է ջերմությունը՝ չնայած բարակ կորպուսի։ Այս նպատակով սարքը հագեցած է գոլորշիացման նորարար խցիկով, երկու օդափոխիչով և օդափոխման ցանցով, որի անցքերն ունեն հատուկ երկրաչափական ձևավորում։ Արդյունքում, բաղադրիչները չեն գերտաքանում, մինչդեռ աղմուկը նվազագույն մակարդակի վրա է՝ միայն 25 դեցիբել թեթև ծանրաբեռնվածության դեպքում:

AI-ի աջակցում

Ժամանակակից համակարգչում արհեստական բանականության աջակցությունը կարևոր նշանակության ունի ոչ միայն տեքստերի խմբագրման կամ Copilot օգնականից օգտվելու համար, այլև կարևոր գործառույթների, այդ թվում՝ անվտանգության և մուլտիմեդիայի բարելավման տեսակետից: 

Արհեստական բանականությունն օգնում է պաշտպանել տվյալները, բարելավել ձայնի և տեսանյութի որակը և արագացնել ֆոտո և վիդեո ֆայլերի հետ աշխատանքը: Ժամանակի ընթացքում Zenbook S 14-ը կստանա Windows արհեստական բանականության համակարգի թարմացում մինչև Copilot+ PC մակարդակ: Սա օգտատերերին հնարավորություն կտա օգտվել AI-ով աշխատող գործառույթների լայն շրջանակից․ խելացի Recall որոնում, տարբեր լեզուներից ենթագրերի համաժամանակյա թարգմանություն՝ Live Captions, ինչպես նաև Cocreator նկարչական օգնական և այլն:

Բացի դրանից ASUS-ն առաջարկում է մի շարք ներկառուցված AI հավելվածներ, որոնք բարելավում են օգտատիրոջ փորձը.

StoryCube. արագ և հեշտ լուսանկարների և տեսանյութերի կառավարում, աջակցում է ամպային և տեղական պահեստավորմանը՝ արդյունավետ որոնման և տեսակավորման համար:

Անվտանգության և ձայնի հավելվածներ (AI Noise Cancelation). խելացի AI գործառույթները նվազեցնում են աղմուկը տեսազանգերի ժամանակ՝ բարելավելով զանգի որակը և հեռավար աշխատանքի որակը:

ASUS AiSense. AI-ի միջոցով տեսախցիկը հետևում է օգտատիրոջ հայացքին՝ էկրանի պայծառությունն ավտոմատ կերպով կարգավորելու համար, աջակցում է էկրանի ադապտիվ բլոկավորմանը:

Պրեմիում դասի դիսփլեյ 

ASUS նոթբուքերի հիմնական առանձնահատկություններից մեկը բարձրորակ էկրանն է։ Zenbook S 14-ն հագեցած է ASUS Lumina OLED դիսփլեյով: OLED էկրանն ապահովում է ոչ միայն հարուստ գույներ, այլև երանգների առավելագույն ճշգրտություն: Էկրանն ծակում է DCI-P3 գունային տարածության 100%-ը, ինչը տալիս է կինոթատրոնի որակին մոտ պատկեր: Այս էկրանի վրա մուլտիմեդիա բովանդակությունը չափազանց իրատեսական է թվում:

Օգտատերերի համար սա նշանակում է, որ յուրաքանչյուր վիզուալ մանրուք՝ հարուստ գույն, ավելի խորը երանգ, արտացոլվում է այնպիսի ճշգրտությամբ և ինտենսիվությամբ, որը հնարավոր չէ ավանդական LCD էկրանների վրա: Ավելին, OLED տեխնոլոգիան 70%-ով նվազեցնում է վնասակար կապույտ լույսը՝ սովորական էկրանների համեմատ: Սա հատկապես կարևոր է նրանց համար, ովքեր երկար են աշխատում տեքստերի խմբագրման վրա, երկար ժամանակ տեսանյութեր են դիտում կամ պարզապես կարդում։

Ընդամենը 0,2 մվ արձագանքման արագության, 120 Հց թարմացման արագության և 1,000,000:1 կոնտրաստի հարաբերակցության շնորհիվ Zenbook S 14-ի էկրանն ապահովում է կատարյալ սև գույնի երանգ և աներևակայելի հարթ շարժում դինամիկ տեսարաններում:

Ստեղնաշարը, թաչփադը և պորտերը

Նոթբուքը հագեցած է մեմբրանային ստեղնաշարով, որն ապահովում է հարմարավետ մուտքագրում նույնիսկ վատ լուսավորության պայմաններում: Ավելի մեծ թաչփադը համապատասխանում է էկրանի չափսերին: Բացի դրանից, սենսորային թաչթադը աջակցում է բազմակի հպման ժեստերի՝ պայծառությունը, ձայնը և տեսանյութերի առաջ և հետ տանելը կարգավորելու համար: Սա բարելավում է մուլտիմեդիայի հետ աշխատանքն ու և կառավարումը:

Ինչ վերաբերում է պորտերին, Zenbook S 14-ն առաջարկում է բազմազանություն, ներառյալ երկու Thunderbolt 4 USB-C պորտեր, որոնք ապահովում են  մինչև 40 Գբիտ/վ տվյալների փոխանցման արագություն և աջակցում են էներգիայի մատակարարման լիցքավորմանը: Այստեղ տեղադրված են նաև USB 3.2 Gen2 Type-A պորտեր, HDMI 2.1 և համակցված աուդիո մաիկցիչը: Նոթբուքը կարելի է լիցքավորել սմարթֆոնի լիցքավորիչի կամ արտաքին մարտկոցի միջոցով։

Ամփոփում

ASUS-ի Zenbook S 14 -ը առանձնանում է իր կոմպակտ չափսերով և միևնույն ժամանակ արտադրողականությունով և բարձրորակ էկրանով: Ահա այս մոդելի հիմնական առավելությունները.

●     AI-ի աջակցումը․ Intel Core Ultra պրոցեսորի շնորհիվ սարքը իդեալական է գրասենյակային առաջադրանքների և AI հավելվածների հետ մուլտիմեդիա աշխատանքի համար:  

●     OLED-դիսփլեյ․ 3K կետանյնությունով և 100% DCI-P3 ծածկույթով բարձրորակ էկրանն ապահովում է վառ և իրատեսական պատկեր:

●     Շարժունակություն․ ուլտրաբարակ և թեթև Zenbook S 14-ը կշռում է ընդամենը 1,2 կգ, ինչի շնորհիվ այն իդեալական է ճանապարհորդությունների և տարբեր պայմաններում աշխատելու համար։

●     Մարկոցի կյանքը․ մինչև 27 ժամ մարտկոցի աշխատանքը և արագ լիցքավորումը օգնում են ձեզ արդյունավետ մնալ նույնիսկ այն ժամանակ, երբ վարդակից հեռու եք։ 

Այսպիսով, Zenbook S 14-ը հարմար է անընդհատ շարժման մեջ գտնվող և թեթև սարքեր նախընտրող օգտատերերի համար, որոնք նույնպես կարևորում են բարձր արտադրողականությունն ու որակյալ էկրանը:

 

 

Հայերեն Русский

Մոսկվան Ուկրաինայի՝ ԵՄ-ին անդամակցությունը կապում է Ռուսաստանի անվտանգության հարցերի հետ

ՀՀ ԿԳՄՍ նախարարն ու Եվրոպական մարմնամարզության պատվիրակությունը քննարկել են Երևանում կայանալիք Եվրոպայի առաջնության նախապատրաստական աշխատանքը

Արմստատն առաջին անգամ հրապարակել է Հայաստանի ստեղծարար տնտեսության վերաբերյալ վիճակագրական տեղեկագիր

«Ուժեղ Հայաստան»-ն արձագանքել է հանրաքվեի վերաբերյալ վարչապետի առաջարկին և հայտնել արտահերթ ընտրությունների գնալու պատրաստակամության մասին

Վրաստանում նոյեմբերի 22-ը սգո օր է հայտարարվել՝ գազի պայթյունի հետևանքով մարդկանց զոհվելու կապակցությամբ

Իրանը հերքել է քիմիական և կենսաբանական զենքի մշակման վերաբերյալ ԱՄՆ-ի մեղադրանքները

ՀՀ փոխվարչապետն ու Չեխիայի դեսպանը քննարկել են առևտրի, տրանսպորտի, հանքարդյունաբերության ոլորտներում իրականացվող ծրագրերի ընթացքը

Ռուբինյանը պարզաբանել է, թե ինչու Սահմանադրությունում Անկախության հռչակագրին հղում ներառելը տրամաբանական չի համարում

Երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում դեռևս կան լուծում պահանջող հարցեր․ ՄԻՊ-ի ուղերձը Երեխաների համաշխարհային օրվա առթիվ

Ուկրաինան հրթիռների և ԱԹՍ-ների զանգվածային հարձակման է ենթարկվել