Zenbook S 14. ASUS-ի նոր պրեմիում դասի նոթբուքը
11 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ASUS-ի Zenbook շարքը հայտնի է իր ունիվերսալ նոթբուքերով, որոնք նախատեսված են առօրյա բիզնես առաջադրանքների և ակտիվ շարժական օգտագործման համար: Zenbook S մոդելները բարակ և թեթև նոթբուքեր են, որոնք աչքի են ընկնում էլեգանտ դիզայնով, բարձր արտդարողականությամբ ու շարժունակությամբ։
Այս տարվա նորույթը՝ Zenbook S 14-ը, ներկայացված է գերբարակ կորպուսում, որը պատրաստված է գերդիմացկուն նյութերից։ Կոմպակտ չափից և պրեմիում OLED էկրանից բացի, նոր Zenbook S 14-ն ունի կարևոր առավելություն՝ այն առաջին նոթբուքերից է, որը հագեցած է Intel-ի վերջին պրոցեսորով: Բացի դրանից, այս սարքը Copilot+ PC ստանդարտի է, ինչը նշանակում է, որ այն օպտիմիզացված է AI հավելվածների և Microsoft Copilot խելացի օգնականի հետ աշխատելու համար:
Եկեք ավելի մանրամասն դիտարկենք հիմնական պարամետրերը:
Դիմացկուն կորպուս և էլէգանտ դիզայն
Zenbook S մոդելները կարելի է հեշտությամբ տարբերել այլ նոթբուքերից կափարիչի վրա բնորոշ գծերով, լակոնիկ դիզայնով՝ առանց ավելորդ դետալեների և յուրահատուկ պրեմիում ծածկույթով: Արտադրողները առաջարկում են երկու գույն Zumaia Gray և Scandinavian White: Կափարիչը պատրաստված է կերամիկական ալյումինի օքսիդից՝ Ceraluminum-ից, որը նոթբուքին լրացուցիչ ամրություն է հաղորդում: Այս ծածկույթն ունի փայլատ մակերես, որի վրա չի մնում կեղտը, և այն երկար չի մաշվում:
Այս մոդելի հուսալիությունը տպավորիչ է․ Zenbook S նոթբուքերը փորձարկված են MIL-STD 810H ռազմական ստանդարտի համաձայն և կարող են դիմակայել ծայրահեղ պայմաններին, այդ թվում վիբրացիային, ջերմաստիճանի և ճնշման ծայրահեղ փոփոխություններին: Թեև ASUS նոթբուքերը նախատեսված չեն ծայրահեղ պայմաններում աշխատելու համար, փորձարկումների շնորհիվ դրանք ավելի դիմացկուն են դառնում և արդյունավետ աշխատում են նորմալ աշխատանքային պայմաններում՝ ճանապարհորդության ժամանակ, բնակարանում կամ գրասենյակում։
Ընդհանուր առմամբ, այս մոդելը նախատեսված է հաճախ շարժման մեջ գտնվող օգտատերերի համար։ 1,1 սմ հաստությամբ նոթբուքը կշռում է ընդամենը 1,2 կգ։ Ինքնաթիռում կամ ավտոբուսում այն կարող է աշխատել մինչև 27 ժամ առանց վերալիցքավորման, իսկ արագ լիցքավորումը տևում է ընդամենը 49 րոպե (0-ից մինչև 60%):
Հիմնական բնութագրերը

Գնահատենք արտադրողականությունը ըստ հիմնական պարամետրերի։
● Պրոցեսոր՝ Intel Core Ultra 7 կամ Ultra 5 (կախված է կոնֆիգուրացիայից)
● Գրաֆիկա՝ Intel Arc 140V / 130V
● Դիսփլեյ՝ 14” ASUS Lumina OLED 3K (2880x1800)
● Օպերատիվ հիշողություն՝ 16 կամ 32 ԳԲ LPDDR5X
● Օպերացիոն համակարգ՝ Windows 11
● Տվյալների պահպանում՝ մինչև 1 ՏԲ PCIe 4.0 SSD
● Մարտկոցի աշխատանք՝ մինչև 27 ժամ առանց լիցքավորման։
Հզոր պրոցեսոր
Բարակ և թեթև կորպուս ունենալը չի նշանակում, որ նոթբուքը չի կարող կատարել բարդ առաջադրանքներ: Zenbook S 14-ի (UX5406) Intel Core Ultra 7 Series 2 պրոցեսորը իրական AI-ի դարաշրջանի տեխնոլոգիա է: Այն ունի 8 միջուկ, երեք AI արագացուցիչ, իսկ Intel Arc նեյրոնային պրոցեսորն աջակցում է մինչև 47 TOPS (տրիլիոն գործողություն վայրկյանում), ինչը հեշտացնում է լոկալ սարքում նույնիսկ բարդ AI ալգորիթմների մշակումը: TOPS-ի նման բարձր ցուցանիշները շատ կարևոր են, քանի որ հենց դրանց շնորհիվ արագանում են AI հավելվածները՝ նվազեցնելով հիմնական պրոցեսորի բեռնվածությունը:
Intel-ի Lunar Lake պրոցեսորները հզորացնում են Zenbook S 14-ը ոչ միայն արդյունավետության, այլ նաև էներգաարդյունավետության տեսակետից: Հենց այս հատկանիշների շնորհիվ պրոցեսորն ապահովում է սարքի մարտկոցի երկար կյանքը։
LPDDR5X-8533 ավելացված հաճախականությամբ օպերատիվ հիշողությունը ներկառուցված է և օպտիմալացնում է համակարգի աշխատանքը: PCIe SSD-ի մինչև 1 ՏԲ տարողունակ պահեստավորումը թույլ է տալիս ակնթարթորեն գործարկել հավելվածները և ապահովում է մեծ պահեստային տարածք:
Անթերի շահագործման համար տեղադրված է ժամանակակից հովացման համակարգը, որն արդյունավետորեն հեռացնում է ջերմությունը՝ չնայած բարակ կորպուսի։ Այս նպատակով սարքը հագեցած է գոլորշիացման նորարար խցիկով, երկու օդափոխիչով և օդափոխման ցանցով, որի անցքերն ունեն հատուկ երկրաչափական ձևավորում։ Արդյունքում, բաղադրիչները չեն գերտաքանում, մինչդեռ աղմուկը նվազագույն մակարդակի վրա է՝ միայն 25 դեցիբել թեթև ծանրաբեռնվածության դեպքում:
AI-ի աջակցում
Ժամանակակից համակարգչում արհեստական բանականության աջակցությունը կարևոր նշանակության ունի ոչ միայն տեքստերի խմբագրման կամ Copilot օգնականից օգտվելու համար, այլև կարևոր գործառույթների, այդ թվում՝ անվտանգության և մուլտիմեդիայի բարելավման տեսակետից:
Արհեստական բանականությունն օգնում է պաշտպանել տվյալները, բարելավել ձայնի և տեսանյութի որակը և արագացնել ֆոտո և վիդեո ֆայլերի հետ աշխատանքը: Ժամանակի ընթացքում Zenbook S 14-ը կստանա Windows արհեստական բանականության համակարգի թարմացում մինչև Copilot+ PC մակարդակ: Սա օգտատերերին հնարավորություն կտա օգտվել AI-ով աշխատող գործառույթների լայն շրջանակից․ խելացի Recall որոնում, տարբեր լեզուներից ենթագրերի համաժամանակյա թարգմանություն՝ Live Captions, ինչպես նաև Cocreator նկարչական օգնական և այլն:
Բացի դրանից ASUS-ն առաջարկում է մի շարք ներկառուցված AI հավելվածներ, որոնք բարելավում են օգտատիրոջ փորձը.
StoryCube. արագ և հեշտ լուսանկարների և տեսանյութերի կառավարում, աջակցում է ամպային և տեղական պահեստավորմանը՝ արդյունավետ որոնման և տեսակավորման համար:
Անվտանգության և ձայնի հավելվածներ (AI Noise Cancelation). խելացի AI գործառույթները նվազեցնում են աղմուկը տեսազանգերի ժամանակ՝ բարելավելով զանգի որակը և հեռավար աշխատանքի որակը:
ASUS AiSense. AI-ի միջոցով տեսախցիկը հետևում է օգտատիրոջ հայացքին՝ էկրանի պայծառությունն ավտոմատ կերպով կարգավորելու համար, աջակցում է էկրանի ադապտիվ բլոկավորմանը:
Պրեմիում դասի դիսփլեյ

ASUS նոթբուքերի հիմնական առանձնահատկություններից մեկը բարձրորակ էկրանն է։ Zenbook S 14-ն հագեցած է ASUS Lumina OLED դիսփլեյով: OLED էկրանն ապահովում է ոչ միայն հարուստ գույներ, այլև երանգների առավելագույն ճշգրտություն: Էկրանն ծակում է DCI-P3 գունային տարածության 100%-ը, ինչը տալիս է կինոթատրոնի որակին մոտ պատկեր: Այս էկրանի վրա մուլտիմեդիա բովանդակությունը չափազանց իրատեսական է թվում:
Օգտատերերի համար սա նշանակում է, որ յուրաքանչյուր վիզուալ մանրուք՝ հարուստ գույն, ավելի խորը երանգ, արտացոլվում է այնպիսի ճշգրտությամբ և ինտենսիվությամբ, որը հնարավոր չէ ավանդական LCD էկրանների վրա: Ավելին, OLED տեխնոլոգիան 70%-ով նվազեցնում է վնասակար կապույտ լույսը՝ սովորական էկրանների համեմատ: Սա հատկապես կարևոր է նրանց համար, ովքեր երկար են աշխատում տեքստերի խմբագրման վրա, երկար ժամանակ տեսանյութեր են դիտում կամ պարզապես կարդում։
Ընդամենը 0,2 մվ արձագանքման արագության, 120 Հց թարմացման արագության և 1,000,000:1 կոնտրաստի հարաբերակցության շնորհիվ Zenbook S 14-ի էկրանն ապահովում է կատարյալ սև գույնի երանգ և աներևակայելի հարթ շարժում դինամիկ տեսարաններում:
Ստեղնաշարը, թաչփադը և պորտերը
Նոթբուքը հագեցած է մեմբրանային ստեղնաշարով, որն ապահովում է հարմարավետ մուտքագրում նույնիսկ վատ լուսավորության պայմաններում: Ավելի մեծ թաչփադը համապատասխանում է էկրանի չափսերին: Բացի դրանից, սենսորային թաչթադը աջակցում է բազմակի հպման ժեստերի՝ պայծառությունը, ձայնը և տեսանյութերի առաջ և հետ տանելը կարգավորելու համար: Սա բարելավում է մուլտիմեդիայի հետ աշխատանքն ու և կառավարումը:
Ինչ վերաբերում է պորտերին, Zenbook S 14-ն առաջարկում է բազմազանություն, ներառյալ երկու Thunderbolt 4 USB-C պորտեր, որոնք ապահովում են մինչև 40 Գբիտ/վ տվյալների փոխանցման արագություն և աջակցում են էներգիայի մատակարարման լիցքավորմանը: Այստեղ տեղադրված են նաև USB 3.2 Gen2 Type-A պորտեր, HDMI 2.1 և համակցված աուդիո մաիկցիչը: Նոթբուքը կարելի է լիցքավորել սմարթֆոնի լիցքավորիչի կամ արտաքին մարտկոցի միջոցով։
Ամփոփում
ASUS-ի Zenbook S 14 -ը առանձնանում է իր կոմպակտ չափսերով և միևնույն ժամանակ արտադրողականությունով և բարձրորակ էկրանով: Ահա այս մոդելի հիմնական առավելությունները.
● AI-ի աջակցումը․ Intel Core Ultra պրոցեսորի շնորհիվ սարքը իդեալական է գրասենյակային առաջադրանքների և AI հավելվածների հետ մուլտիմեդիա աշխատանքի համար:
● OLED-դիսփլեյ․ 3K կետանյնությունով և 100% DCI-P3 ծածկույթով բարձրորակ էկրանն ապահովում է վառ և իրատեսական պատկեր:
● Շարժունակություն․ ուլտրաբարակ և թեթև Zenbook S 14-ը կշռում է ընդամենը 1,2 կգ, ինչի շնորհիվ այն իդեալական է ճանապարհորդությունների և տարբեր պայմաններում աշխատելու համար։
● Մարկոցի կյանքը․ մինչև 27 ժամ մարտկոցի աշխատանքը և արագ լիցքավորումը օգնում են ձեզ արդյունավետ մնալ նույնիսկ այն ժամանակ, երբ վարդակից հեռու եք։
Այսպիսով, Zenbook S 14-ը հարմար է անընդհատ շարժման մեջ գտնվող և թեթև սարքեր նախընտրող օգտատերերի համար, որոնք նույնպես կարևորում են բարձր արտադրողականությունն ու որակյալ էկրանը:
