Անն-Լորանս Պետելը ճիշտ է համարում Բաքվում մեկնարկած COP-29-ին չմասնակցելու Մակրոնի որոշումը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  Ֆրանսիացի քաղաքական գործիչ Անն-Լորանս Պետելը կարծում է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ճիշտ որոշում է կայացրել՝ չմասնակցելով Բաքվում մեկնարկած COP-29 համաժողովին։ 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Պետելն ասել է Sud Radio-ին տված հարցազրույցում։ 

«Նա ճիշտ որոշում է ընդունել, որովհետև Բաքու գնալը դիկտատորի ձեռքը սեղմելու և ակնհայտ իմիտացիան լեգիտիմացնելու ռիսկ է պարունակում, քանի որ Ադրբեջանը բացարձակ չի հանդիսանում երկիր, որը մասնակցել է բնապահպանական անցմանը։ Ադրբեջանը նավթային դիկտատուրա է և երկիր է, որտեղ մարդու իրավունքների վիճակն աղետալի է։ Էմանուել Մակրոնը ակտիվորեն աջակցել է Հայաստանին 2020 թվականից՝ այն պահից, երբ սկսվեց պատերազմը Լեռնային Ղարաբաղում։ Նա շատ բան է արել, որպեսզի Եվրոպան աջակցի Հայաստանին Ադրբեջանին դիմակայելու հարցում»,- ասել է Պետելը։ 

Ֆրանսիան COP-29-ում ներկայացնում է երկրի բնապահպանական անցման նախարար Անիես Պանիե Ռյուշանեն։ Անդրադառնալով լրագրողի հարցին, թե արդյոք Ֆրանսիան պետք է ամբողջությամբ բոյկոտեր COP-29-ը՝ Պետելն ասել է․ 

«Ամբողջական բոյկոտի և տեխնիկական մասնագետների կամ չինովնիկների, այսինքն՝ ոչ քաղաքական ֆիգուրների ուղարկելու միջև տարբերություն կա։ Ես կարծում եմ, որ, եթե մենք ցանկանում ենք մասնակցել, եթե մենք ամեն դեպքում ցանկանում ենք մասնակցություն ունենալ էկոլոգիական տեսանկյունից, մենք կարող ենք ուղարկել չինովնիկների և մասնագետների, բայց ես չեմ հասկանում, թե ինչի համար է պետք ունենալ քաղաքական ներկայացվածություն և կառավարության անդամի մասնակցություն։ Ես կարծում եմ, որ մենք կարող էինք զերծ մնալ այդ ներկայությունից։ Այսօր պետք է հասկանալ, որ Իլհամ Ալիևն այն անձն է, որը ոչ միայն 2020 թվականին սարսափելի պատերազմ սկսեց Լեռնային Ղարաբաղում՝ ֆոսֆորային ռումբերի կիրառմամբ, այլ նաև դիկտատոր է սեփական երկրում, քանի որ այնտեղ 300 քաղբանտարկյալ կա»։ 

Պետելը նաև նշել է, որ Ադրբեջանի նախագահը խառնվում է Ֆրանսիայի ներքին գործերին։ 

«Մոտավորապես 1․5 տարի առաջ նա ստեղծել է այսպես կոչված «Բաքվի նախաձեռնողական խումբը», որը կենտրոնացած է ռեգիոնալիստների և անջատողականների միավորման վրա՝ լինի դա Նոր Կալեդոնիայում, Կորսիկայում կամ Ֆրանսիայի այլ շրջաններում։ Դրա նպատակը երկրում անկայունություն ստեղծելն է։ Ես ցանկանում եմ ընդգծել, որ 2024 թվականի հոկտեմբերին Մյուլուզում սպանվել է Ալիևի հակառակորդը, որը արտաքսված էր և ապրում էր Ֆրանսիայում։ Այսօր ընդդիմադիր բլոգեր Մոհամմադ Միրզալին գտնվում է ֆրանսիական ոստիկանության պաշտպանության տակ, ապրում է Ֆրանսիայում, և ֆրանսիական հողի վրա նրա նկատմամբ մի քանի մահափորձ է եղել»,- ասել է քաղաքական գործիչը։  

Հայերեն English Français Русский

Գերմանիան Ուկրաինային «Patriot» ՀՕՊ համակարգերի համար հրթիռներ կփոխանցի Բունդեսվերի պահեստներից

ԱՄԷ-ում կարծում են, որ երկրներն իրավունք չունեն վճար սահմանելու Հորմուզի նեղուցով անցնելու համար

Բացահայտվել է դրամանենգության դեպք. 68-ամյա տղամարդը ձերբակալվել է

ՀՀ ՇՄ նախարարը մասնակցել է ՄԱԿ-ի «Կենսաբանական բազմազանության մասին» կոնվենցիայի «Կունմինգի երկխոսությունը»

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Իրանի ավիացիոն ոլորտի և դրա հետ փոխկապակցված կառույցների նկատմամբ

Տիգրան Մեծի պողոտան փակ է լինելու միջին նորոգման աշխատանքներով պայմանավորված

Պուտինն ու Թրամփը քննարկել են ԱՄՆ հատուկ բանագնացների՝ Մոսկվա և Կիև կատարած այցերի արդյունքները

Համագործակցություն՝ հանուն կրթության. Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր

Հայաստանն առաջին անգամ մասնակցել է PISA միջազգային գնահատմանը

ՎԶԵԲ պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում