Մարզեր

Փրկարարները հայտնաբերել են Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղի սարերում մոլորված քաղաքացիներին

1 րոպեի ընթերցում

Փրկարարները հայտնաբերել են Կոտայքի մարզի Գեղաշեն գյուղի սարերում մոլորված քաղաքացիներին

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը նոյեմբերի 10-ին, ժամը 00:03-ին ահազանգ է ստացել, որ երկու քաղաքացի մոլորվել է Գեղաշեն գյուղի սարերում: 

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ 

Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացիներ՝ Ա. Մ.-ին (ծնված 1964 թ․) ու Մ. Մ.-ին (ծնված 1999 թ․) և ուղեկցել մինչև Գեղաշեն գյուղ: 

Ըստ աղբյուրի՝ որոնողական աշխատանքներին մասնակցել են Ոստիկանության Կոտայքի բաժնի և Պարեկային ծառայության աշխատակիցներ:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում