Մարզեր

ՃՏՊ Երևան-Երասխ ավտոճանապարհին. կա երեք տուժած

1 րոպեի ընթերցում

ՃՏՊ Երևան-Երասխ ավտոճանապարհին. կա երեք տուժած

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը նոյեմբերի 10-ին, ժամը 00:33-ին ահազանգ է ստացել, որ Արտաշատ քաղաքից Խոր Վիրապի վանք տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ։ 

Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 30-րդ կմ-ին բախվել են BMW (վարորդ՝ Ա. Բ., ծնված 1966 թ․) և Lexus (վարորդ՝ Ժ. Լ., ծնված 2000 թ․) մակնիշների ավտոմեքենաները։

Նվում է, որ մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ BMW մակնիշի ավտոմեքենայի վարորդը և ուղևոր Զ. Բ.-ն դուրս են բերվել ավտոմեքենայից և տեղափոխվել բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և Ժ․ Լ.-ին մոտեցրել շտապօգնության մեքենային. տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում