Մարզեր

Շիրակի մարզի Գետք գյուղում մարդատար և բեռնատար ավտոմեքենաների բախման հետևանքով կա մեկ զոհ և չորս վիրավոր

1 րոպեի ընթերցում

Շիրակի մարզի Գետք գյուղում մարդատար և բեռնատար ավտոմեքենաների բախման հետևանքով կա մեկ զոհ և չորս վիրավոր

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոնը նոյեմբերի 9-ին, ժամը 20:56-ին ահազանգ է ստացել, որ Գետք գյուղ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից, դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Գյումրի-Արմավիր ավտոճանապարհին՝ Գետք գյուղի վերջնամասում, բախվել են VAZ մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ. Գ., ծնված 1957 թ.) և «KamAZ» մակնիշի բեռնատարը (վարորդ Ա. Բ., ծնված 1984 թ.):

Ըստ աղբյուրի՝ մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ VAZ մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ուղևորներ Ա. Ա.-ն (ծնված 1990 թ.), Ջ. Հ.-ն (ծնված 2011 թ.), Հ. Հ.-ն (ծնված 2014 թ.) և Ա. Հ.-ն (ծնված 2022 թ.) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից: Տեղում բժիշկները արձանագրել են Հ. Գ.-ի մահը, իսկ տուժածները տեղափոխվել են բժշկական կենտրոններ:

Փրկարարները հոսանքազրկել են VAZ մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում