Աշխարհ

Մեկ ամիս անց կբացվեն Փարիզի Աստվածամոր տաճարի դռները. Մակրոն

1 րոպեի ընթերցում

Մեկ ամիս անց կբացվեն Փարիզի Աստվածամոր տաճարի դռները. Մակրոն

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է Փարիզի Աստվածամոր տաճարի վերաբացման մասին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա այս մասին գրել է X-ի իր միկրոբլոգում։

«Հինգ տարի առաջ խոստում տրվեց ՝ միասին վերակառուցել Փարիզի Աստվածամոր տաճարը։ Այսօր նրա զանգերը վերջապես հնչեցին ձեզանից շատերի արտասովոր աշխատանքի շնորհիվ։ Մեկ ամիս անց մենք նորից կբացենք նրա դռները»,- գրել է Մակրոնը՝ հրապարակելով տեսանյութ տաճարի զանգակատնից։  

Փարիզի Աստվածամոր տաճարի վերակառուցման աշխատանքները սկսվել էին 2019 թվականի հրդեհից հետո, որի հետևանքով տաճարը լուրջ վնասներ էր կրել։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում