Իրան

Թեհրանը հերքել է ԱՄՆ-ի մեղադրանքները Թրամփի դեմ մահափորձ կազմակերպելու վերաբերյալ

2 րոպեի ընթերցում

Թեհրանը հերքել է ԱՄՆ-ի մեղադրանքները Թրամփի դեմ մահափորձ կազմակերպելու վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 9 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային հայտարարել է, որ ԱՄՆ նախկին և ներկա պաշտոնյաների դեմ սպանության ծրագրերին Իրանի մասնակցության մեղադրանքները հիմնազուրկ են։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Iranpress-ը, իր հայտարարության մեջ Բաղային նշել է, որ նմանատիպ մեղադրանքներ անցյալում ևս հնչեցվել են և դրանք միշտ հերքվել են Իրանի Իսլամական Հանրապետության կողմից, իսկ հետագայում ապացուցվել է, որ դրանք կեղծ են։ 

Բաղային այս մեղադրանքների կրկնությունը որակել է որպես զզվելի դավադրություն, որը կազմակերպել են սիոնիստական և հակաիրանական խմբերը՝ նպատակ ունենալով բարդացնել ԱՄՆ-ի և Իրանի հարաբերությունները։ Նա նշել է, որ նման մեղադրանքները «մեծագույն քարոզչական խաղի» մասն են կազմում, որը հրահրում են հակաիրանական կազմակերպությունները՝ կողմերի միջև լարվածությունը խորացնելու համար։ 

Իրանի ԱԳՆ մամուլի խոսնակն ընդգծել է, որ Թեհրանը կշարունակի օգտագործել բոլոր օրինական հնարավորությունները՝ թե՛ երկրի ներսում, թե՛ միջազգային իրավական ասպարեզում Իրանի ժողովրդի իրավունքները պաշտպանելու համար։

ԱՄՆ արդարադատության դեպարտամենտը քրեական մեղադրանք է ներկայացրել Ֆարհադ Շաքերիի նկատմամբ, ով, ըստ մեղադրանքի, համագործակցել է Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ՝ նպատակ ունենալով Դոնալդ Թրամփի սպանությունը կազմակերպել։ 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում