Մերձավոր Արևելք

Կատարը և ԱՄԷ-ն ՀԲԳ-ի փոխաբեռնում են իրականացրել Հորմուզի նեղուցի սահմաններից դուրս. Reuters

1 րոպեի ընթերցում

Կատարը և ԱՄԷ-ն ՀԲԳ-ի փոխաբեռնում են իրականացրել Հորմուզի նեղուցի սահմաններից դուրս. Reuters

Կատարը և ԱՄԷ-ն նավից նավ սխեմայով հեղուկացված բնական գազի (ՀԲԳ) փոխաբեռնում են իրականացրել Հորմուզի նեղուցի սահմաններից դուրս՝ տարածաշրջանում նավագնացությանը սպառնացող վտանգի պատճառով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով մոնիթորինգային ընկերությունների տվյալները։    

Reuters-ը նշում է, որ վերջին շաբաթներին ՀԲԳ-ով երեք լցանավ կատարել է փոխաբեռնում՝ Հնդկաստան և Ճապոնիա հետագա առաքման համար։ Օգոստոսի վերջին Օմանի ափերի մոտ GasLog Shanghai լցանավը, որը հուլիսին հայտնվել էր հարվածի տակ, բեռը փոխաբեռնել է GasLog Savannah լցանավ։ Օգոստոսի կեսերին ԱՄԷ-ի արևելյան ափի մոտ Al Rekayyat լցանավը, որը գնդակոծման էր ենթարկվել նեղուցի մերձակայքում, բեռը հանձնել է Tembek լցանավին՝ Հնդկաստան տանելու համար։ Երրորդ լցանավը՝ Mraweh-ը, փոխաբեռնում է կատարել LNG Enugu լցանավից Օմանի ափերի մոտ, ինչից հետո նավը մեկնել է  Ճապոնիա։

Հեղուկացված բնական գազի փոխաբեռնումը նավից նավ սխեմայով հազվադեպ գործելակերպ է, սակայն Հորմուզի նեղուցում նավագնացությունն, ըստ էության, արգելափակված է, ինչի պատճառով Ասիայում ՀԲԳ-ի գներն աճել են՝ հասնելով վերջին հինգ ամսվա ընթացքում առավելագույնի:

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում