Ամենավտանգավորն այն է, որ մարդիկ սկսեն կասկածել կոռուպցիայի դեմ պայքարի քաղաքական կամքի առկայության հարցում. վարչապետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորել է արդարադատության արդյունավետությունը, ինչպես նաև՝ կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությունը՝ հանրության վստահության ամրապնդման տեսանկյունից։

«Ամենավտանգավոր բանը, որ կարող է տեղի ունենալ մեր բոլորիս հետ, հետևյալն է, որ մարդիկ կսկսեն մտածել, որ իրականում այս ամեն ինչը տեղի է ունենում այն պատճառով, որ արդարություն, օրինականություն հաստատելու, կոռուպցիայի դեմ պայքարելու քաղաքական կամքի պակաս կա, ինչը ամենավտանգավոր բանն է, որ պետք է տեղի ունենա կամ կարող է տեղի ունենալ»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին նշել է Փաշինյանը։

Վարչապետը նշել է նաև, որ արդարադատության հիմքում կարևոր տեղ ունի պաշտպանվելու իրավունքը։ 

«Արդարադատության ամենակարևոր առանձնահատկություններից մեկն այն է, որ երբ որևէ մեկին որևէ մեղադրանք ես առաջադրում, ինքն ունի և պետք է ունենա պաշտպանվելու հնարավորություն։ Արդարադատությունն այն չէ, որ զենքը դեմ ես տալիս և ասում ես՝ ձեռքերը վեր, ինքն էլ ձեռքերը վեր է պարզում ու ասում է՝ ասեք, թե ինչ անեմ։ Արդարադատությունն այն է, որ ինքը պաշտպան ունենալու, փաստեր բերելու, այդ թվում՝ հրապարակային պաշտպանվելու հնարավորություն ունենա»,- ասել է Փաշինյանը։

Վարչապետ Փաշինյանը նաև կարևորել է արդարադատության համակարգում թափանցիկության և օրինականության պահպանումը՝ շեշտելով հանրային վստահության ամրապնդման անհրաժեշտությունը։

Հայերեն English Español

Այսօր արձանագրում ենք միջազգային բոլոր ժամանակակից ստանդարտներին համապատասխանող անձնագրի թողարկումը Հայաստանում. վարչապետ

Հայաստանը կարևորում է Ծոցի տարածաշրջանի երկրների հետ տնտեսական համագործակցության խորացումը․ Միրզոյան

Բահրեյնում քննարկվել է Հայաստանի և բրազիլական ինքնաթիռաշինական համաշխարային ընկերության միջև համագործակցության հնարավոր հեռանկարը

Նոր սերնդի կենսաչափական համակարգի գործարկումը Հայաստանի Հանրապետությունում

ՀՀ վարչապետն ընդունել է IN Groupe և «Կորպորասիոն Ամերիկա օդանավակայաններ» ընկերությունների ղեկավարներին

Երևանում COP17-ի փակումն ազդարարվեց համերգով

Նոյեմբերի 2-ի միջոցառումների անոնս

Իրանը պահանջում է վերացնել նավթի արտահանման սահմանափակումները և կրճատել տարածաշրջանում ԱՄՆ-ի զինված ներկայությունը. Աբբաս Արաղչի

Լարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խորհրդարանական խմբակցությունների հետ

Նոյեմբերի 1-ի միջոցառումների անոնս