Ռուսաստանը նոյեմբերի 13-ից կբարձրացնի ցորենի արտահանման մաքսատուրքը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի Դաշնությունից ցորենի և մեսլինի (ցորենի և տարեկանի խառնուրդ) արտահանման մաքսատուրքը 2024 թ. նոյեմբերի 13-ից կբարձրացվի մինչև 2569,2 ռուբլի՝ ներկայում գործող մեկ տոննայի դիմաց 2517 ռուբլի դրույքաչափի փոխարեն: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՌԴ գյուղատնտեսության նախարարության տրամադրած տվյալները:

Գարու մաքսատուրքը կկազմի 1 367,4 ռուբլի՝ նախկին 1266,2 ռուբլու փոխարեն։ Եգիպտացորենի մաքսատուրքը մեկ տոննայի դիմաց առաջվա 3 059,9 ռուբլուց կաճի մինչև 3 288,4 ռուբլի։

Արտահանման մաքսատուրքը հաշվարկվում է՝ հաշվի առնելով, որ մեկ տոննա ցորենի ինդիկատիվ գինը կազմում է 221,9 դոլար, գարունը՝ 192,8 դոլար, եգիպտացորենինը՝ 220,9 դոլար։

Հունիսի վերջին ՌԴ կառավարությունը վերափոխել է հացահատիկի արտահանման մաքսատուրքի դրույքաչափերի հաշվարկները. ցորենի, մեսլինի, գարու և եգիպտացորենի արտահանման բազային գներն ավելացվել են մեկ տոննայի դիմաց 1000 ռուբլով։ Այսպիսով, ցորենի և մեսլինի բազային արտահանման գները 17 000 ռուբլուց բարձրացվել են մինչև 18 000 ռուբլի, գարու և եգիպտացորենի համար՝ 15,875 ռուբլուց մինչև 16,875 ռուբլի։

Հացահատիկի արտահանման համար լողացող մաքսատուրքերը ՌԴ կառավարությունը սահմանել է 2021 թվականին։ Մաքսատուրքը կազմում է բազային գնի և ինդիկատիվ գնի տարբերության 70%-ը։ Այն հաշվարկվում է յուրաքանչյուր շաբաթ՝ ցուցիչների հիմքի վրա, որոնք հիմնված են մոսկովյան բորսայում գրանցված արտահանման պայմանագրերի գների վրա։

Հայերեն

Դատախազությունը Դավիթ Ղազինյանին անձեռնմխելիությունից և ազատությունից զրկելու միջնորդություններ է ներկայացրել ԿԸՀ

Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է «Ուժեղ Հայաստան» դաշինքի անդամների կողմից ընտրակաշառք տալու նոր դեպք բացահայտելու մասին

Երկրաշարժ Սպիտակ քաղաքից 11 կմ հարավ-արևելք․ էպիկենտրոնում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 3 բալ

ԿԸՀ-ն ընտրողներին հորդորել է քվեարկության օրը կրել այնպիսի հագուստ, որի վրա չլինի ընտրություններում գրանցված քաղաքական ուժերին համադրելի թիվ

Ստեփանավանի տարածաշրջանում կարկուտ է տեղացել․ վնասվել են ավտոմեքենաներ, տների տանիքներ, ծառեր

ՄԻՊ խորհրդի նիստում քննարկվել են երեխաների անձնական տվյալների պաշտպանության և հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերը

Լավ հանդիպում ստացվեց, սակայն մեր լավագույն խաղը չէր. Եղիշե Մելիքյան

Սիսիանում ադրբեջանցիների կողմից բողոքի ակցիա իրականացնելու մասին լուրն ապատեղեկատվություն է. ՀՀ ՆԳՆ

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ղազախստանի հետ

Երևանում մեկնարկեց «Դասական Եվրատեսիլ 2026» մրցույթը. Հայաստանի պատվիրակը ելույթ կունենա 6-րդը