Թուրքիա

Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան հավատարիմ է ԵՄ-ին անդամակցելու իր նպատակին

2 րոպեի ընթերցում

Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան հավատարիմ է ԵՄ-ին անդամակցելու իր նպատակին

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կայացած «Եվրոպայի քաղաքական համայնքի գագաթնաժողովի» գլխավոր նիստից վերադառնալիս` ինքնաթիռում լրագրողների հետ ունեցած զրույցի ընթացքում Թուրքիայի նախագ Ռեջեփ Թայիփ Էրդողանը անդրադարձել է նաև Թուրքիա-ԵՄ հարաբերություններին: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնել են թուրքական լրատվամիջոցները։ 

«Մենք հավատարիմ ենք ԵՄ-ին լիիրավ անդամակցության մեր նպատակին և այս ուղղությամբ քայլեր ենք ձեռնարկել ու շարունակում ենք ձեռնարկել։ Մենք հանդես ենք գալիս Եվրամիության հետ առանց քաղաքական խոչընդոտների, հավասար և անկեղծ հարաբերությունների օգտին: Մենք ԵՄ-ից ակնկալում ենք հեռանկարային մոտեցում: Լավ սկիզբ կլիներ ԵՄ-ի մաքսային միության թարմացումը և վիզային ռեժիմի ազատականացմանն ուղղված քայլերի ձեռնարկումը։ Մեզ տված խոստումների կատարումը ԵՄ-ի համար հնարավորություն է՝ դրսևորելու իր անկեղծությունը, քանի որ մենք արդեն կատարել ենք մեր տված բոլոր խոստումները»,- նշել է Էրդողանը։

Նա նաև հիշեցրել է Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի վերջին հայտարարությունները՝ ի աջակցություն Թուրքիայի հետ երկխոսության ակտիվացման:

«Նրա կողմից նախկինում նման վերաբերմունք չենք տեսել: Մենք ընդլայնելու ենք շփումները ԵՄ գործընկերների հետ։ Մենք կշարունակենք քննարկել այս հարցը ղեկավարների հետ մեր հանդիպումներում և հուսալ, որ բարենպաստ արդյունք կունենանք»: 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում