Թուրքիա

Էրդողանը Թրամփին հրավիրել է Թուրքիա

1 րոպեի ընթերցում

Էրդողանը Թրամփին հրավիրել է Թուրքիա

ԵՐԵՎԱՆ, 8 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթած Դոնալդ Թրամփին հրավիրել է այցելել Թուրքիա և ակնկալում է, որ նա կընդունի հրավերը։ 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Hurriyet-ը: 

«Մենք նրան հրավիրել ենք մեր երկիր, և հուսով եմ, որ նա կընդունի մեր հրավերը և այդպիսով մենք կամրապնդենք Թուրքիայի և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև համագործակցությունն այլ կերպ, քան անցյալում», - ասել է Թուրքիայի նախագահը՝ Բուդապեշտից վերադառնալիս ինքնաթիռում լրագրողների հետ ունեցած զրույցի ժամանակ: 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում