ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթաց սկսելու ստորագրահավաքի արդյունքները ներկայացվել են ԿԸՀ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթաց սկսելու հարցով ստորագրահավաքի նախաձեռնության հեղինակները հավաքված ստորագրությունները  ներկայացրել են Կենտրոնական ընտրական հանձնաժողով։ 

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, ավելի վաղ նախաձեռնության հեղինակները հայտարարել էին, որ հավաքել են 60 հազար ստորագրություն՝ անհրաժեշտ 50 հազարի փոխարեն։ 

ԿԸՀ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ նոյեմբերի 7-ին ստորագրությունների լրացված ձևաթղթերի 4 տուփ է ներկայացվել Կենտրոնական ընտրական հանձնաժողով։

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ Նունե Հովհաննիսյանը տուփերը սոսնձել և ստորագրել է։ Նախաձեռնության ներկայացուցիչները ևս իրենց ստորագրություններով հաստատել են տուփերի հանձնումը։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը օրենսդրությամբ սահմանված ժամկետում՝ մեկ ամսում կստուգի ստորագրությունները և կհրապարակի արդյունքները։

ԿԸՀ-ից նշել են, որ այդ գործընթացը կարող է իրականացվել միայն ԿԸՀ սահմանած վերջնաժամկետից հետո (նոյեմբերի 14), քանի որ այս օրերին ևս ՀՀ քաղաքացիները կարող են սահմանված կարգով էլեկտրոնային եղանակով միանալ նախաձեռնությանը։ 

ԵՄ-ին անդամակցելու գործընթաց սկսելու հարցով ստորագրահավաքը սկսել էին «Հանուն Հանրապետության» կուսակցությունը, «Հանրապետություն» կուսակցությունը, «Հայաստանի եվրոպական» կուսակցությունը և մի շարք քաղաքացիական նախաձեռնություններ։ Ստորագրահավաքը մեկնարկել էր սեպտեմբերին, անհրաժեշտ 50 հազար ստորագրությունները հավաքելու համար ԿԸՀ-ի կողմից վերջնաժամկետ էր սահմանվել 2024 թվականի նոյեմբերի 14-ը։ 

Եթե կենտրոնական ընտրական հանձնաժողովը հաստատի ներկայացված ստորագրությունները, ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթաց սկսելու վերաբերյալ նախագիծն օրենքով սահմանված կարգով կներկայացվի Ազգային ժողովի քննարկմանը։ 

Նախաձեռնության հեղինակները նշել են՝ եթե ԱԺ-ն քննարկի և մերժի նախագիծը, իրենք գնալու են հարցը հանրաքվեի դնելու ճանապարհով, որի համար անհրաժեշտ կլինի հավաքել 300 հազար ստորագրություն։ 

Հայերեն English

Փրկարարները հարկադիր քարաթափման միջոցով հեռացրել են քարը՝ ապահովելով անվտանգ երթևեկություն

Կիևի մերձակայքում գտել են Մոնակոյում պայթյունի համար կասկածվող կնոջ մարմինը

Դամասկոսում պայթյունների հետևանքով 18 մարդ է վիրավորվել

Սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներն անհամատեղելի են սննդամթերքի անվտանգության պահանջների հետ․ կասեցվել է լիմոնադի արտադրամասի գործունեությունը

Գիտական սրճարանի ինտերակտիվ միջավայրում երիտասարդները ծանոթացել են Հայաստանում իրականացվող գենետիկական ուսումնասիրություններին

Հայաստանի ԶՈՒ ԳՇ պետն այցելել է 3-րդ և 2-րդ բանակային զորամիավորումներ

Դամասկոսում պայթյուններ են տեղի ունեցել Մակրոնի այցի ժամանակ

Խաղաղության խորհուրդը ՀԱՄԱՍ-ից զինաթափում է ակնկալում

Դատախազությունը միջնորդագիր է ներկայացրել «Սևան» ազգային պարկ»-ի՝ Սևանա լճի ափամերձ հողամասի կառուցապատման իրավունքը դադարեցնելու վերաբերյալ

Օձունում կասեցվել է լցակայանի գործունեություն