Եվրոպա

Իտալիայում գրեթե 60 մարդ է ձերբակալվել մաֆիայի դեմ գործողության ընթացքում

1 րոպեի ընթերցում

Իտալիայում գրեթե 60 մարդ է ձերբակալվել մաֆիայի դեմ գործողության ընթացքում

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի իրավապահ մարմինները 59 մարդու են ձերբակալել «Նդրանգետա» մաֆիական խմբավորման դեմ իրականացված գործողության ընթացքում, որը տեղի է ունեցել Կալաբրիայի մարզի Լամեցիա Տերմե քաղաքում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է ANSA գործակալությունը։

Ձերբակալվածները կասկածվում են հանցավոր կազմակերպությունների հետ կապերի, թմրամիջոցների մաքսանենգության, մաֆիայի մեթոդների կիրառմամբ բազմաթիվ հանցագործություններ կատարելու մեջ։ 

Իտալիայի իրավապահ մարմիններն արդեն ավելի քան տասը տարի առաջ պարզել են, որ ավանդաբար հարավային համարվող հանցավոր կազմակերպությունը վաղուց տարածել է իր գործունեությունը երկրի հյուսիսային շրջաններում, ինչպես նաև եվրոպական այլ երկրներում։ «Նդրանգետա»-ն համարվում է ամենահզոր հանցավոր խմբավորումը, որը վերահսկում է Հարավային Ամերիկայից Եվրոպա կոկաինի մատակարարման ուղիները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում