ԱԳ փոխնախարարը վստահ է՝ Հայաստան-Միացյալ Նահանգներ համագործակցությունն ԱՄՆ նոր վարչակազմի ղեկավարման ժամանակ ևս բարեհաջող կընթանա

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Անկախ ԱՄՆ-ում վարչակազմի փոփոխությունից՝ Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև հարաբերությունները ինստիտուցիոնալ կայուն հիմքեր ունեն: 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը:

«Անկախ վարչակազմից՝ երկու պետությունների միջև հարաբերությունները ինստիտուցիոնալ բավականին կայուն հիմքեր ունեն»,-ասաց Կոստանյանը:

Փոխնախարարը հիշեցրեց՝ այս տարի հայտարարվել է, որ Հայաստանն ու ԱՄՆ–ն հարաբերությունների մակարդակը ռազմավարական երկխոսությունից փորձում են բարձրացնել ռազմավարական  գործընկերության: 

«Այս առումով ինտենսիվ աշխատանքներ են իրականացվում: Թույլ տվեք վստահություն հայտնել, որ նոր վարչակազմի պարագայում էլ այս աշխատանքները բարեհաջող կընթանան ու ավարտին կհասցվեն»,-ասաց Կոստանյանը: 

Նա ընդգծեց, որ օրակարգը հիմնված է ընդհանուր արժեքների, ժողովրդավարության վրա: Այս պահին աշխատանքներ են իրականացվում՝ ընդլայնելու համագործակցության օրակարգը, այդ թվում՝ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև տնտեսական հարաբերությունների խորացման ուղղությամբ:

Կոստանյանը նաև տեղեկացրեց, որ Հայաստանի և ԱԳՆ-ն, և այլ գործընկերներ այս տարիների ընթացքում մշտապես շփումներ են պահպանել ԱՄՆ-ում թե՛ դեմոկրատների, թե՛ հանրապետականների հետ:

«Ունենք փաստ՝ ԱՄՆ-ի ժողովուրդն ընտրել է Դոնալդ Թրամփին՝ որպես ԱՄՆ 47-րդ նախագահ, և ՀՀ կառավարությունն աշխատելու է ընտրված նոր իշխանությունների հետ»,-ասաց նա:

 

 

 

Հայերեն English Español Русский

2026 թվականի երրորդ եռամսյակում սպասվող գնաճի շուրջ անորոշությունը որոշ չափով աճել է․ ՀՀ ԿԲ

Հարկային եկամուտների բարձր կատարողականը հիմնականում համահունչ է տնտեսության բարձր ակտիվությանը․ ՀՀ ԿԲ

Այս տարվա երկրորդ եռամսյակում Հայաստանում գրանցվել է մասնավոր սպառման աճ․ ՀՀ ԿԲ

ԱԲ կարողությունների ստեղծման երկարաժամկետ ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա կարող է էապես ավելի նշանակալի լինել․ ՀՀ ԿԲ

Կիմա Խաչատրյանը նշանակվել է ՀՀ ֆինանսների նախարարի մամուլի քարտուղարի պաշտոնում

2026 թվականի երկրորդ եռամսյակում Հայաստանում տնտեսական աճը որոշակիորեն արագացել է․ ՀՀ ԿԲ

ԶՊՄԿ-ն ներկայացրել է կայուն զարգացման հինգերորդ հաշվետվությունը

Լիտվայի պաշտպանության նախարարության պնդմամբ՝ անցած գիշեր խոցված ԱԹՍ-ը պայթուցիկ էր տեղափոխում

Հրաշալի գիտակցում ենք, թե որքան ուժեղ թիմ է «Սպարտա»-ն. Մանուել Տուլիպա

«Արարատ-Արմենիա»-ի ֆուտբոլիստ Արմեն Համբարձումյանի կարծիքով` Հայաստանի չեմպիոնը կարող է հաղթել «Սպարտա»-ին