Մասկը և Քենեդին հանդիպել են ԱՄՆ-ում իշխանության փոխանցմամբ զբաղվող թիմի հետ. ABC News

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը և քաղաքական գործիչ Ռոբերտ Քենեդի կրտսերը մասնակցել են գործող վարչակազմից հաջորդին իշխանության փոխանցումը կազմակերպող պաշտոնյաների հետ հանդիպումներին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է ABC News-ը:

Ըստ լրատվամիջոցի աղբյուրների՝ Մասկը և Քենեդին Թրամփի նստավայր Մար-ա-Լագոյում մասնակցել են այն բարձրաստիճան պաշտոնյաների հետ հանդիպումներին, որոնք զբաղվում են իշխանության փոխանցման հարցերով, մինչ Թրամփը պատրաստվում է իր կաբինետի ստեղծման և վարչակազմի կարևոր պաշտոնների բաշխման աշխատանքներով։

Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ ընտրվելու դեպքում ապագա վարչակազմում ազդեցիկ պաշտոնների կնշանակի իր ամենամոտ կողմնակիցներին՝ միլիարդատեր Իլոն Մասկին և քաղաքական գործիչ Ռոբերտ Քենեդի կրտսերին։

Նոյեմբերի 5-ին կայացած ԱՄՆ նախագահական ընտրություններում նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հաղթել է ԱՄՆ փոխնախագահ, դեմոկրատական թեկնածու Քամալա Հարիսին՝ ապահովելով ընտրիչների 295 ձայն՝ անհրաժեշտ 270-ից, իսկ Քամալա Հարիսը՝ 226 ձայն։ Թեկնածուները ստացել են համապատասխանաբար քվեարկողների 50,8 %-ի (72,5 միլիոն) և 47,5 %-ի (67,8 միլիոն) աջակցությունը։    

Միացյալ Նահանգներ

Թրամփի հաղթանակը ռեկորդային 64 միլիարդ դոլարի եկամուտ է բերել աշխարհի 10 ամենահարուստ մարդկանց. Bloomberg

 

Հայերեն Русский

Շախմատի կանանց և տղամարդկանց առաջնություններում կայացել են 5-րդ տուրի պարտիաները

Անտոնիո Գուտերեշը խոստացել է մինչև հունվարի 27-ը հասնել իսրայելական զորքերի դուրսբերմանը հարավային Լիբանանից

Իսպանիայի հանգստավայրում լեռնադահուկային վերելակի վթարի հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ

Կառավարությունը վերանայում է նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի հիգիենիկ պահանջները

Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը քննարկել է քաղաքացիների բողոքները միասնական տոմսային համակարգի վերաբերյալ

Հունվարի 20-ի միջոցառումների անոնս

ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին

Կառավարությունը մետալուրգիական ոլորտի ընկերությունների համար նոր աջակցություն է նախատեսում

Վահրամ Սահակյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել

Կառավարությունը նախատեսում է երկարաձգել տարկետման տրամադրման համար դիմումների ընդունման ժամկետը