Թրամփի հաղթանակը ռեկորդային 64 միլիարդ դոլարի եկամուտ է բերել աշխարհի 10 ամենահարուստ մարդկանց. Bloomberg

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Աշխարհի ամենահարուստ մարդկանցից տասի կարողությունը ռեկորդային աճ է գրանցել ԱՄՆ նախագահական ընտրություններում հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփի հաղթանակից հետո: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Bloomberg-ը՝ վկայակոչելով աշխարհի միլիարդատերերի ինդեքսը։

Ընդհանուր առմամբ, միլիարդատերերի կարողությունն ավելացել է 63,5 միլիարդ դոլարով: Եկամտի աճի առումով առաջին տեղում է հայտնվել գործարար Իլոն Մասկը, որի կարողությունը հասել է 290,3 միլիարդ դոլարի։ Նրան հաջորդում է Amazon-ի հիմնադիր Ջեֆ Բեզոսը, որի կարողությունը հասել է 228,3 միլիարդ դոլարի։ Աճել է նաև ամերիկյան Oracle տեխնոլոգիական ընկերության տնօրենների խորհրդի նախագահ Լարի Էլիսոնի եկամուտը. նրա կարողությունը հասել է 193,5 միլիարդ դոլարի։

Ի թիվս այլ գործարարների, Bloomberg-ը թվարկում է նաև Բիլ Գեյթսին, Լարի Փեյջին, Սերգեյ Բրինին, Ուորեն Բաֆեթին և Սթիվ Բալմերին։ Աշխարհի ամենահարուստ մարդկանց շահույթի մեծ մասը պայմանավորված է ԱՄՆ բաժնետոմսերի աճով, նշում է հրատարակությունը։ Սա հաստատում է, որ Թրամփը, վերադառնալով Սպիտակ տուն, կիրականացնի ծրագիր, որը կնպաստի հարկերի նվազեցմանը և ավելի քիչ կարգավորումներին։

Նոյեմբերի 5-ին կայացած ԱՄՆ նախագահական ընտրություններում նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հաղթել է ԱՄՆ փոխնախագահ, դեմոկրատական թեկնածու Քամալա Հարիսին՝ ապահովելով ընտրիչների 295 ձայն՝ անհրաժեշտ 270-ից, իսկ Քամալա Հարիսը՝ 226 ձայն։ Թեկնածուները ստացել են համապատասխանաբար քվեարկողների 50,8 %-ի (72,5 միլիոն) և 47,5 %-ի (67,8 միլիոն) աջակցությունը։   

Միացյալ Նահանգներ

Աշխարհի մի շարք ղեկավարներ հեռախոսազրույցներ են ունեցել Թրամփի հետ

 

Հայերեն Русский

Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Մ23 տարեկանների ԵԱ-ի արծաթե մեդալակիր

Ստյոպա Մկրտչյանը դարձել է գոլի հեղինակ երկրորդ Բունդեսլիգայում

ԵՄ գագաթնաժողովը Կիևի լրացուցիչ ֆինանսավորման հարցը հետաձգել է մինչև տարեվերջ

Ստեփանավանի համայնքային ոստիկանները թմրամիջոց պատրաստելու և օգտագործելու դեպք են բացահայտել

Հայաստանում առաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ

Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշի հետ

Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը Բրաշովում ղեկավարել է Արամ Խաչատրյանի Երկրորդ սիմֆոնիան

Վլադիմիր Պուտինը կարևորել է Ռուսաստանի և Վատիկանի միջև համագործակցությունը

Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլար

Պղնձի պահանջարկը մինչև 2040 թվականը կավելանա շուրջ 7 միլիոն տոննայով. Մհեր Գրիգորյան