Մշակույթ

Կոմպոզիտոր Անդրանիկ Բերբերյանը մրցանակների է արժանացել իտալական փառատոնում

2 րոպեի ընթերցում

Կոմպոզիտոր Անդրանիկ Բերբերյանը մրցանակների է արժանացել իտալական փառատոնում

ԵՐԵՎԱՆ, 7 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կոմպոզիտոր Անդրանիկ Բերբերյանն Իտալիայում կայացած Golden կարճամետրաժ ֆիլմերի միջազգային փառատոնին արժանացել է մրցանակների։ Ռեժիսոր Ալիսա Զոլոնցի Love Photosynthesis (Սիրո ֆոտոսինթեզ) միջազգային արտադրության կարճամետրաժ անիմացիոն ֆիլմի գրված երաժշտության համար Բերբերյանը մրցանակներ է ստացել Golden Soundtrack և Overall Award Winner անվանակարգերում։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կոմպոզիտորը նշում է՝ շատ ուրախ է իտալական փառատոնում նման մրցանակների արժանանալու համար։

«Love Photosynthesis անիմացիոն ֆիլմը շարունակում է իր հաղթարշավը տարբեր միջազգային փառատոնների շրջանակում՝ արժանանալով տարբեր երկրների հանդիսատեսի ջերմ արձագանքին և ժյուրիի գնահատանքին։ Ռեժիսոր Ալիսա Զոլոնցի հետ համագործակցությունը շատ ստեղծարար էր, զերծ էր գեղարվեստական պատնեշներից ու սահմանափակումներից, քանի որ բազմաբնույթ կերպարներին պետք էր մարմնավորել երաժշտությամբ, ներդաշնակեցի տարբեր գործիքային և տեմբրային համադրություններ, որոնց շնորհիվ կարողացանք ստանալ հետաքրքիր երաժշտական սինթեզ։ Շատ գնահատում եմ մեր միջազգային համագործակցության մեկնարկը»,-ասում է Անդրանիկ Բերբերյանը։

Ֆիլմի հնչյունային հետարտադրությունն իրականացվել է Բերբերյանի հիմնադրած Berberyan Production Studios-ում։

Անդրանիկ Բերբերյանը հեղինակել է ﬕ շարք հայկական հայտնի ֆիլﬔրի երաժշտություն՝ «Կյանք ու կռիվ» (2016թ.), «Կյանք ու կռիվ 2» (2017թ.), «Էրկեն կիշեր» (2018թ.), «Կաֆկայի երազը» (2020թ.), «Սողոմոնի երգերը» (2020թ.), «Ավրորայի Լուսաբացը» (2022թ.), «Ամերիկացի» (2022թ.), «Յաշան ու Լեոնիդ Բրեժնևը» (2024թ.), «Մեդալի հակառակ կողմը» (2024թ.) և այլն: 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում