«Քոչար 360°» ինստալացիա–պերֆորմանսը կբացահայտի Երվանդ Քոչարի պատկերային ու տարածական մտածողությունը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երվանդ Քոչարի ծննդյան 125-ամյակի շրջանակում Հայաստանի ազգային պատկերասրահում նոյեմբերի 6-7-ին կներկայացվի «Քոչար 360°» ինստալացիա-պերֆորմանսը: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ ինստալացիա-պերֆորմանսն իրականացրել է «Արտ-Իմաժ» մշակութային հասարակական կազմակերպությունը՝ Երվանդ Քոչարի թանգարանի, ֆրանսիական «Սաթէ-Աթղը» թատերական միության, «Կաֆիգ» պարային ընկերության հետ համագործակցությամբ: 

«Քոչար 360°» բազմաժանր նախագիծը պարի, կենդանի երաժշտության, վիդեո պրոեկցիայի միաձուլում է՝ ներկայացնելու Երվանդ Քոչարի պատկերային ու տարածական մտածողությունը։ 

Այն ֆրանսիացի նշանավոր պարուսույց Մուրադ Մերզուկիի և ռեժիսոր Սաթէ Խաչատրյանի երկրորդ համագործակցությունն է։ Առաջինը Սերգեյ Փարաջանովի 100-ամյակին նվիրված «Նռան գույնը» պարային ներկայացումն էր, որը ցուցադրվել է Երևանում 2024 թվականի մարտին։  

«Քոչար 360°»  նախագծի իրականացնողներն են՝

  • Գաղափարի և դրամատուրգիական կոնցեպտի հեղինակ՝ Սաթէ Խաչատրյան
  • Պարուսույց՝ Մուրադ Մերզուկի
  • Ինստալացիայի հեղինակ՝ Աշոտ Մարաբյան
  • Երաժշտության հեղինակ՝ Հող Արթուն
  • Վիդեո – մափինգ՝ Արտյոմ Բաղդասարյան
  • Հագուստների ձևավորում՝ Էդգար Մանուկյան, Կարեն Դոլուխանյան
  • Պարուհիներ՝ Շառլոտ Գարբան, Ալիզե Բրյուլ, Աննա Քալաշյան
  • Երգչուհի՝ Լիլիթ Խաչատրյան
Հայերեն

Միասնության և համերաշխության տոն՝ սպորտի միջոցով. Ջերմուկում կայացավ Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի բացման արարողությունը

Մահացել է Պեքայի շրջանի հոգևոր հովիվ և Աթոռի միաբան Անանիա ծայրագույն վարդապետ Անանիա Գուճանեանը

Փետրվարի 3-ի միջոցառումների անոնս

Հենրիխ Մխիթարյանը գերխելացի խաղացող է. Սիմոնե Ինձագիի հարցազրույցն՝ «Արմենպրես»-ին

Արաբական հինգ երկրի արտգործնախարարներ հայտնել են Պաղեստինի վերաբերյալ համաժողովին մասնակցության մասին

Չինաստանը շուտով Հայաստանում նոր դեսպան կունենա. Չեն Մին

Հենրիխ Մխիթարյանը չի բացառում կարիերայի ավարտին հայկական թիմում խաղալու հեռանկարը. «Արմենպրես»-ի բացառիկ հարցազրույցը

Բելգիայի նոր դաշնային կառավարության ծրագրում կարևորվում է արցախահայության անվտանգ վերադարձը

Իսրայելն ազատ է արձակել ավելի քան 180 պաղեստինցի բանտարկյալների

Ադրբեջանը ինքնաթիռի կործանումը որպես պատրվակ է օգտագործում Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու համար. քաղաքագետ