Աշխարհ

Արաբական հինգ երկրի արտգործնախարարներ հայտնել են Պաղեստինի վերաբերյալ համաժողովին մասնակցության մասին

1 րոպեի ընթերցում

Արաբական հինգ երկրի արտգործնախարարներ հայտնել են Պաղեստինի վերաբերյալ համաժողովին մասնակցության մասին

Եգիպտոսը, Հորդանանը, Կատարը, ԱՄԷ-ն և Սաուդյան Արաբիան հայտարարել են, որ ակտիվորեն մասնակցելու են Պաղեստինի վերաբերյալ 2025 թվականի հունիսին կայանալիք միջազգային համաժողովին։  

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին ասված է արտգործնախարարների համատեղ հայտարարության մեջ, որը հրապարակվել է Կահիրեում կայացած հանդիպման արդյունքներով։

«Մենք ակտիվորեն կմասնակցենք Պաղեստինի խնդրին և երկու պետությունների ստեղծման գաղափարի իրականացմանը նվիրված միջազգային խորհրդաժողովին, որը նախագահում են Սաուդյան Արաբիան և Ֆրանսիան»,- ասվում է տեքստում։  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում