Քաղաքականություն

Ֆրանսիայի և Ղազախստանի նախագահները լիակատար աջակցություն են հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը

2 րոպեի ընթերցում

Ֆրանսիայի և Ղազախստանի նախագահները լիակատար աջակցություն են հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ու Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը լիակատար աջակցություն են հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը և երկու երկրների միջև խաղաղության համաձայնագրի հնարավորինս շուտ ստորագրմանը։ 

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Ղազախստանի նախագահի պաշտոնական կայքը՝ վկայակոչելով երկրի նախագահի և Ֆրանսիայի Հանրապետության նախագահի համատեղ հայտարարությունը երկու երկրների միջև ռազմավարական գործընկերության ամրապնդման վերաբերյալ։

«Նախագահները լիակատար աջակցություն են հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանը և համաձայնագրի հնարավորինս շուտ ստորագրմանը, որը թույլ կտա տարածաշրջանում արդար և կայուն խաղաղություն հաստատել՝ հարգելով երկու պետությունների տարածքային ամբողջականությունը և հիմնվելով 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի վրա»,- ասված է հայտարարության մեջ։ 

Հաղորդվում է, որ նախագահների համատեղ հայտարարության մեջ կողմերը նաև ընդգծել են Հարավային Կովկասում կայունության կարևորությունը Անդրկասպյան միջազգային տրանսպորտային երթուղու (Միջին միջանցք) զարգացման համար։ 

Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի հրավերով 2024 թվականի նոյեմբերի 4-ից 5-ը Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը պետական ​​այցով այցելել է Ֆրանսիա:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում