Վրաստան

Վրաստանի վարչապետը հույս է հայտնել, որ ԱՄՆ-ի և Եվրամիության հետ հարաբերությունները կվերականգնվեն

1 րոպեի ընթերցում

Վրաստանի վարչապետը հույս է հայտնել, որ ԱՄՆ-ի և Եվրամիության հետ հարաբերությունները կվերականգնվեն

ԵՐԵՎԱՆ, 6 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ Թբիլիսին ցանկանում է բարելավել հարաբերությունները Միացյալ Նահանգների և Եվրամիության հետ, և հանդիպական քայլերի հույս ունի։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ինտերֆաքս» գործակալությունից:

«Անկախ այն բանից, թե ով կհաղթի ԱՄՆ նախագահական ընտրություններում, մենք հույս ունենք վերականգնել հարաբերություններն Ամերիկայի հետ», - Կոբախիձեն հայտարարել է վրացական Post TV հեռուստաալիքի եթերում:

«Կարծում եմ, որ ամեն դեպքում ուկրաինական հակամարտությունը կավարտվի հաջորդ տարի, այդ ժամանակ էլ կսկսվի ԱՄՆ-ի և Եվրամիության հետ մեր հարաբերությունների վերականգնումը», - ասել է Վրաստանի վարչապետը։

Կոբախիձեն հավելել է, որ, իր կարծիքով, եթե նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հաղթի ԱՄՆ նախագահական ընտրություններում, ապա ուկրաինական հակամարտությունը մի քանի ամիս ավելի շուտ կավարտվի։

Վրաստանի հարաբերությունները ԱՄՆ-ի և ԵՄ-ի հետ վատթարացել են այն բանից հետո, երբ երկրում ընդունվել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը, որն, ըստ Արևմուտքի, ռուսական է։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում