Հայաստան

Երևանում ավտոբուսային գծերը ավելանալու են և լինելու են բետոնապատ

1 րոպեի ընթերցում

Երևանում ավտոբուսային գծերը ավելանալու են և լինելու են բետոնապատ

 

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը խոսեց տրանսպորտի հոսքերի կառավարման ուղղությամբ տարվող աշխատանքների մասին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2025 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկումների ժամանակ Ավինյանը նշեց, որ Երևանի մի շարք փողոցներ արդեն դարձել են միակողմանի, իսկ ավտոբուսային գծերի թիվը շուտով կավելանա։

Նրա խոսքով՝ այդ ավտոբուսային առանձնացված գծերը նախատեսված են, որ կապեն հիմնական վարչական շրջանները՝ ապահովելով հարմարավետ և արագ տեղաշարժ։ 

«Ապագայում ավտոբուսային գծերը լինելու են հատուկ կահավորված և բետոնացված հատվածներ, որտեղ այլ տրանսպորտային միջոցների մուտքն ավելի կսահմանափակվի»,- ասաց Ավինյանը։

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում