Վրաստանն ավելացրել է գազի ներկրումները ՌԴ-ից, Ադրբեջանից ներկրումները նվազել են

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանը 2024 թ. հունվար-սեպտեմբերին ավելացրել է Ռուսաստանից բնական գազի ներկրումը արժեքային արտահայտությամբ 6,5%-ով՝ հասցնելով 90,09 միլիոն դոլարի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայությունը:

Միևնույն ժամանակ, ըստ վիճակագրական տվյալների, բնական գազի՝ երկիր ներկրման ընդհանուր ծավալը նվազել է 18,2%-ով՝ հասնելով 250,33 մլն դոլարի։

Վիճակագրական տվյալները ցույց են տալիս, որ արդյունքում ՌԴ-ից գազի ներմուծման բաժինը Վրաստան գազի մատակարարումների ընդհանուր ծավալում հունվար-սեպտեմբերին աճել է մինչև 36%՝ 2023 թ. հունվար-սեպտեմբերի 27,7%-ի և 2022 թ. հունվար-սեպտեմբերի 12,2%-ի համեմատ։ Ինն ամսվա արդյունքներով` Ռուսաստանից մատակարարումների բաժինն առավելագույն մակարդակի է հասել 2009 թվականից ի վեր Վրաստան բնական գազի ներմուծման վերաբերյալ վիճակագրական տվյալների հրապարակվման ողջ ժամանակահատվածի համար:

Վրաստան գազի հիմնական մատակարարի՝ Ադրբեջանի բաժինն այս տարվա հունվար-սեպտեմբերի արդյունքներով նվազել է մինչև 64%՝ նախորդ տարվա նույն ժամանակաշրջանի 72,3%-ի և 2022 թ. հունվար-սեպտեմբերի 87,8%-ի համեմատ:

Վրաստանը 2023 թվականին ներմուծել է 2,25 մլն խորանարդ մետր գազ. Ադրբեջանի բաժինը մատակարարման ընդհանուր ծավալում կազմել է 78,5%, ՌԴ-ինը` 21,5%։ ՌԴ-ից Վրաստան բնական գազի մատակարարումներն արժեքային արտահայտությամբ անցյալ տարի կազմել են 110,3 մլն դոլար, իսկ Ադրբեջանից՝ 313,5 մլն դոլար։

Հայերեն Русский

«Համաշխարհային առևտրի կենտրոն Երևան» նախագիծը միշտ արդիական կլինի Երևանի համար և կնպաստի քաղաքի ինքնության ձևակերպմանը. վարչապետ

Թարգմանչական արվեստը՝ պատուհան դեպի այլ երկրներ. Հայաստանի գրողների միությունը Թարգմանչաց տոնը նշանավորեց «Կանթեղ» մրցանակաբաշխությամբ

Հոկտեմբերի 12-ի միջոցառումների անոնս

Հոկտեմբերի 11-ի միջոցառումներ

Հունաստանում բացվել է «Հունաստանը՝ հայերենով» խորագրով գրքերի ցուցահանդես

Գյումրիում կանցկացվի «Բանկերը և փոքր ու միջին բիզնեսը մեկ տեղում» էքսպոն

Երևանում բացվել է Մհեր Մկրտչյանի արձանը

Զելենսկին Կիևի հարձակման ենթարկվելուց հետո քննադատել է ռուսական նավթամթերքի արտահանման սահմանափակումների թուլացումը

Փենսիլվանիայում հրաձգության հետևանքով ինը մարդ է զոհվել, այդ թվում՝ երկու երեխա

Մայամիում քննարկվել են Ուկրաինայում պատերազմն ավարտելու հնարավոր ուղիներն ու անվտանգության երաշխիքները