ArmIGF2024 ֆորումի ժամանակ բարձրացվեցին ինտերնետի կառավարմանն առնչվող մի շարք խնդիրներ

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանում մեկնարկել է ArmIGF2024 ինտերնետ կառավարման հայաստանյան 9-րդ համաժողովը: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Կիբեռիրականություն և անվտանգ թվային ապագա» խորագրով համաժողովը մեկ հարթակում է հավաքել ոլորտի համակարգողներին և  մասնագետներին: Համաժողովի մասնակից 7 երկրների՝ Հայաստանի, Սերբիայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Հոլանդիայի, Վրաստանի, Էստոնիայի ներկայացուցիչները համատեղ քննարկելու են ինտերնետի կառավարմանն առնչվող բազմաթիվ հարցեր ու խնդիրներ:

Համաժողովի մասնակիցները քննարկելու են, թե ինչպե՞ս պետք է Հայաստանն առաջնորդվի տարածաշրջանային զարգացումներում՝ թվային աշխարհում իր տեղն ու հաստատուն դիրքն ապահովելու համար, որո՞նք են կիբեռանվտանգության մարտահրավերները, որոնց հասարակությունը դիմակայելու է առաջիկայում:  

ՀՀ ԲՏԱ նախարարի առաջին տեղակալ Գևորգ Մանթաշյանը ողջունեց ներկաներին և միջազգային հյուրերին՝ ընդգծելով նման համաժողովների կարևորությունը:

«Մենք մեր քաղաքականության մեջ շատ լիբերալ ենք և համարում ենք, որ ինտերնետ տիրույթն այն դաշտն է, որը պետք է լինի շատ ապահով: Թվայնացման օրակարգում մենք շատ ենք կարևորում, որ մի քանի քայլ առաջ լինենք, և այն թվային միջավայրը, որը կկառուցենք, լինի կիբեռպաշտպանված: Երբ խոսում ես կառավարման մասին, շատ կարոր է, թե ինչ արժեքներով ես առաջնորդվում: Մեզ համար շատ կարևոր սկզբունք կա, որ շատ չկարգավորենք մի դաշտ, որտեղ պետք է լինի ազատություն։ Եվ  դա կլինի այն վայրը, որտեղ մարդիկ կկարողանան պաշտպանել և ստեղծել այն ժառանգությունը, որի համար հետագայում նաև մենք չենք ամաչի»,- նշեց ՀՀ ԲՏԱ նախարարի առաջին տեղակալը:

ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության դեսպան Ջոն Գալագերն ընդգծեց՝ քննարկման թեման շատ կարևոր է, քանի որ այսօր ինտերնետը շատ կարևոր մի ուժ է, որը  փոխում է ամբողջ աշխարհը:

«Քանի որ թվային տեխնոլոգիաներն առավել շատ են սկսել մտնել  մեր կյանքի բոլոր ոլորտներ, մենք պետք է ապահովենք դրա թափանցիկությունն ու անվտանգությունը: Հայաստանը շատ արագ զարգացող թվային ոլորտ ունի: Ներկա լինելով «Դիջիթեք Էքսպո»-ին՝ մենք տեսանք, թե թվային ոլորտը ինչքան կարևոր է Հայաստանի համար: Այս բոլոր հաջողությունները պետք է նաև հիմնված լինեն անվտանգության, ապահովության և թափանցիկության վրա: Մենք գլոբալ ցանցի մի մասն ենք, և այսօրվա ֆորումը այն մեծ շարժման մի մասն է, որը միտված է կառուցելու մեր ապագան»,- նշեց դեսպանը:  

Ամենամյա այս միջոցառումը կազմակերպել են «Ինտերնետ կառավարման հայաստանյան համաժողով» միջգերատեսչական խումբը, ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, «Ինտերնետ հանրություն» և «Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ-ները։ Միջոցառման կազմակերպմանն աջակցել են ԻՀՀԿ միջազգային գործընկերները եւ Ucom ընկերությունը։ Մասնակցում են հասարակական և բիզնես կազմակերպությունների ներկայացուցիչներ, ոլորտի հայտնի մասնագետներ։

 

Հայերեն

Նոյեմբերի 7-ին ՊԵԿ էլեկտրոնային համակարգերը երկու ժամով անհասանելի կլինեն

Սպիտակ տունը հայտարարել է, որ ընտրություններից հետո մտադիր չէ փոխել տնտեսական քաղաքականությունը

Նոյեմբերի 15-ից ձմեռային անվադողերով երթևեկելը պարտադիր պահանջ է

Մարսի կորուսյալ աշխարհը, մոլորակների էվոլյուցիան ու տիեզերքում կյանքի որոնումները. հարցազրույց մոլորակագետ Բեթանի Էլմանի հետ

Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Խաղաղություն եւ անվտանգություն․ տարածաշրջանային փոխակերպվող իրողությունները» խորագրով քննարկմանը

Գևորգ Պապոյանն այցելել է «Hexa Machinery» մեքենաշինական գործարան՝ գործունեությանն ու առաջիկա ծրագրերին ծանոթանալու նպատակով

Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանների սահմանագծման և սահմանազատման հարցերով հանձնաժողովների հանդիպումը

Հրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհը

Կայացել է Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

«Խաչքարերին նոր կյանք» ծրագիրը շարունակվում է Լոռու, Վայոց Ձորի և Արարատի մարզերում