Հայաստան

Միասնական սոցիալական ծառայության միջոցով աշխատանք է գտել ԼՂ-ից բռնի տեղահանված ավելի քան 4860 անձ

1 րոպեի ընթերցում

Միասնական սոցիալական ծառայության միջոցով աշխատանք է գտել ԼՂ-ից  բռնի տեղահանված ավելի քան 4860 անձ

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ու ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայությունում հաշվառված 9112 անձանցից ավելի քան 4860-ը տեղավորվել են աշխատանքի. 3694-ը՝ գործազուրկի կարգավիճակով։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը՝ ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում 2025թ պետական բյուջեի մասին օրենքի նախագծի նախնական քննարկմանը։ 

«Միասնական սոցիալական ծառայության միջոցով աշխատանքի է տեղավորվել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված  4862 անձ, որից միայն 1680-ը պետական ծրագրի շրջանակներում»,-մանրամասնեց Մկրտչյանը՝ սոցիալական աշխատանքի ինստիտուտի կայացումը։ 

Նախարարի դիտարկմամբ՝ ՄՍԾ-ն տարածքային կենտրոնները կարևոր դերակատարում են ունեցել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց աշխատանք փնտրելու և այլ հարցերում խորհրդատվության մատուցման և ուղղորդման համար։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում