Հայաստան

Երևանի քաղաքապետը վստահեցնում է ՝ այս տարի ամբողջ ծավալով փոսալցման աշխատանքներ են իրականացրել

1 րոպեի ընթերցում

Երևանի քաղաքապետը վստահեցնում է ՝ այս տարի ամբողջ ծավալով փոսալցման աշխատանքներ են իրականացրել

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երևանի քաղաքապետարանը, թեև նախորդ տարի Երևանի փողոցներում բավարար չափով ճաքալցման աշխատանքներ չի իրականացրել, սակայն այս տարի ամբողջ ծավալով ճաքալցման, փոսալցման աշխատանքներ է կատարել: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ասաց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2025թ պետական բյուջեի մասին օրենքի նախագծի քննարկմանը՝ անդրադառնալով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի՝ փողոցներում փոսերի հետ կապված խնդրի վերաբերյալ հարցին: 

«Փոսերը որոշ չափով մեր նախորդ տարի արված սխալների հետևանք են նաև: Մենք նախորդ տարի բավարար չափով ճաքալցման աշխատանքներ չենք իրականացրել: Խնդիր է ստեղծվել մեր սխալի պատճառով: Իսկ այս տարի ամբողջ ծավալով բոլոր փողոցներում ճաքալցում, փոսալցումն իրականացրել ենք: Մենք կանխատեսում ենք, որ հաջորդ տարի փոսերի հետ կապված նման ծավալի խնդիր չենք ունենալու»,–ասաց Ավինյանը: 

Նա հավելեց՝ նաև եղանակային պայմաններն այս տարի էականորեն ուրիշ են եղել: Նաև եղանակային պայմաններից ելնելով՝ ճանապարհների վիճակը վատթարացել էր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում