Քաղաքականություն

Հայաստանն ու Ադրբեջանը քննարկում են, թե որ հատվածից են շարունակելու սահմանազատումը. Ալեն Սիմոնյան

2 րոպեի ընթերցում

Հայաստանն ու Ադրբեջանը քննարկում են, թե որ հատվածից են շարունակելու սահմանազատումը. Ալեն Սիմոնյան

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանն ու Ադրբեջանը քննարկում են, թե Տավուշի հատվածում սահմանազատումը իրականացնելուց հետո որ հատվածից պետք է շարունակեն գործընթացը, վերջնական որոշում դեռ չկա։  

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը:  

Անդրադառնալով սահմանազատման հարցով Հայաստանի և Ադրբեջանի հանձնաժողովների գործունեության կանոնակարգին՝ նա ասաց. «Ես կարծում եմ, որ այդ թղթի առկայությունը մեծագույն հաղթանակ է և ՛ Հայաստանի, և ՛ Ադրբեջանի համար: Սա երկկողմ հաղթանակ է: Սա Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական առաջին փաստաթուղթն է, և դրա իրագործումը թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի անկախության, տարածքային ամբողջականության ամենակարևոր հիմնաքարերից մեկն է: Եվ մենք առաջ ենք շարժվելու»: 

Սիմոնյանը լիահույս է, որ գործընթացը դրական ընթացք կունենա: 

Նրա խոսքով՝ այս պահին որոշում չկա, թե սահմանազատումը որտեղից շարունակել: «Այս պահին քննարկումներ են գնում, թե որտեղից շարունակել»,–ասաց ԱԺ նախագահը: 

Նա շեշտեց՝ սահմանի վերարտադրումը կարևորագույն հարց է: 

Անդրադառնալով Կազանում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հանդիպմանը՝ Սիմոնյանն ասաց.  «Խոսակցությունը նույնն է՝ խաղաղության հաստատում, կոմունիկացիաների բացում և գերիների մասով քննարկում»,-ասաց Սիմոնյանը:  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում