ԱՄՆ նախագահական ընտրություններում անվտանգությունը նախատեսում են ապահովել դիպուկահարների և ԱԹՍ-ների միջոցով

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԱՄՆ իշխանությունները որոշել են էապես ուժեղացնել անվտանգության միջոցառումները որոշ ընտրատեղամասերում՝ ընտրական հանձնաժողովների աշխատակիցներին սպառնացող հնարվոր վտանգի և հնարավոր անկարգությունների հետ պատճառով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է The Washington Post (WP) պարբերականը։

Նախատեսվող անվտանգության միջոցները կարող են ներառել անօդաչու թռչող սարքերի օգտագործումը, խուճապի կոճակների տեղադրումը ընտրատեղամասերի աշխատակիցների համար, ինչպես նաև դիպուկահարների տեղակայումը՝ որոշ քաղաքներում ընտրատեղամասերը և քվեաթերթիկների հաշվման կենտրոնները պաշտպանելու համար: 

Ոստիկանությունը պատրաստության վիճակի է բերում նաև արագ արձագանքման խմբերը, իսկ փողոցներում մեծ թվով պարեկներ կտեղակայվեն։ Բացի այդ, առնվազն երկու նահանգ՝ Վաշինգտոնն ու Նևադան, որոշել են հնարավոր անկարգությունների դեպքում օգտագործել Ազգային գվարդիան։ Արիզոնայի նահանգի քարտուղար Ադրիան Ֆոնտեսը, որը վերահսկում է նահանգում ձայների հաշվարկի գործընթացը, ասել է, որ զրահաբաճկոն է կրում: Իսկ, օրինակ, Հյուսիսային Կարոլինայում հատուկ դասընթացներ են անցկացվել ոստիկանների համար, որպեսզի նրանք ճիշտ արձագանքեն ընտրատեղամասերում հնարավոր արտակարգ իրավիճակներին։ 

Անվտանգության ուժեղացված միջոցառումները ցույց են տալիս, որ իշխանությունները մտահոգված են ինչպես ընտրությունների օրը, այնպես էլ դրանից հետո հնարավոր բռնությունների և անկարգությունների առնչությամբ և ցանկանում են ամերիկացիներին հավաստիացնել, որ նրանք պաշտպանված կլինեն, հավելում է WP-ն։ 

Հայերեն Русский

ՄԱԿ գլխավոր քարտուղարը խիստ մտահոգված է ԱՄՆ-ի և Իրանի միջև վերսկսված փոխադարձ կրակոցներով

Գերմանիան ցանկանում է էլ ավելի կրճատել Ռուսաստանի քաղաքացիներին տրամադրվող զբոսաշրջային վիզաների քանակը

ԵՀ նախագահը հայտնել է, որ Եվրոպայում ռուսական անօդաչուների մասնակցությամբ միջադեպերը դարձել են նորմա

Հայաստանի Հանրապետությունը որևէ ջանք չի խնայում, որպեսզի դպրոցի յուրաքանչյուր շրջանավարտ կյանքում լինի հաջողակ․ վարչապետն այցելել է Երևանի և մարզերի նորակառույց դպրոցներ

Քուչակ-Ապարան ճանապարհահատվածում խոշոր ավտովթար է տեղի ունեցել. նախնական տվյալներով զոհվել է 5 մարդ

Ռեկորդային 250 օր ծովում անցկացնելուց հետո ամերիկյան USS Abraham Lincoln ավիակիրը ժամանել է Թաիլանդ

Թրամփը դարձել է ԱՄՆ գործող առաջին նախագահը, ում պատկերը հայտնվեց մեկ դոլարանոց մետաղադրամի վրա

Աուգսբուրգի երկաթուղային կայարանում տեղի ունեցած պայթյունի հետևանքով վիրավորվել են երկու ուկրաինացիներ

Մեկնարկում է ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի պաշտոնական այցը Չեխիա

Լատվիան արգելել է Ռուսաստանից և Բելառուսից արդյունաբերական ապրանքների ներկրումը