Երևան

Երևանի ավտոբուսներում վճարային նոր համակարգին անցնելուց հետո հավաքագրումներն աճել են գրեթե 5 միլիոն դրամով

1 րոպեի ընթերցում

Երևանի ավտոբուսներում վճարային նոր համակարգին անցնելուց հետո հավաքագրումներն աճել են գրեթե 5 միլիոն դրամով

ԵՐԵՎԱՆ, 3 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Երևանի ավտոբուս» ՓԲԸ-ի կողմից նոյեմբերի 2-ին հավաքագրվել է 23 միլիոն 192 հազար 300 ՀՀ դրամ, որից 5 մլն 83 հազար 700-ը վալիդատորների միջոցով (բջջային հավելված QR, թղթային QR):

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի էջում հայտնել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը՝ մանրամասնելով, որ նախորդ շաբաթ օրը՝ հոկտեմբերի 26-ին, մինչև նոր վճարման պայմաններին անցնելը, հավաքագրումները կազմել են 18 մլն 250 հազար ՀՀ դրամ։ 

Կոստանյանը հիշեցրել է, որ մինչև ամբողջական տոմսային համակարգին անցումը, առաջիկայում հնարավոր է լինելու վճարում իրականացնել նաև բանկային քարտերի միջոցով։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում