Իրան

Իրանի ազգային անվտանգության խորհուրդը որոշել է պատասխանել Իսրայելին

1 րոպեի ընթերցում

Իրանի ազգային անվտանգության խորհուրդը որոշել է պատասխանել Իսրայելին

ԵՐԵՎԱՆ, 2 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը որոշել է Իսրայելին ռազմական պատասխան տալ հոկտեմբերի 26-ի հարվածի համար։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ այդ մասին Didban Iran-ին տված հարցազրույցում ասել է Իրանի խորհրդարանի Ազգային անվտանգության հանձնաժողովի անդամ Էսմայիլ Քոսարին։

«Որոշ պետական ​​պաշտոնյաներ կարող են ասել, որ մենք չենք պատասխանի Իսրայելին, բայց այդ մարդիկ կառավարության ներսում և դրսում որոշումներ չեն կայացնում»,-ասել է Քոսարին:

Նա զգուշացրել է, որ Իսրայելին Իրանի ռազմական պատասխանը շատ ավելի հզոր կլինի, քան բոլոր նախորդները։

Ավելի վաղ Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին հայտարարել էր, որ Թել Ավիվը և Վաշինգտոնը պատասխան կստանան Իրանի և դիմադրության ճակատի դեմ իրենց գործողությունների համար։ 

«Թշնամիները՝ լինի դա Իսրայելի ռեժիմը, թե Միացյալ Նահանգները, անպայման կստանան ջախջախիչ պատասխան այն ամենի համար, ինչ նրանք անում են Իրանի, իրանական ազգի և դիմադրության ճակատի նկատմամբ»,-ասել էր Խամենեին։

 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում