Իսպանիայում հեղեղումների հետևանքով զոհերի թիվը հասել է 205-ի
1 րոպեի ընթերցում
![Իսպանիայում հեղեղումների հետևանքով զոհերի թիվը հասել է 205-ի](http://armenpress.am/resized/480/storage/images/articles/2024/11/01/OHpXz8zwYHuUO9Ch5egEWitPinP99e0GHEZ5q78r.webp)
ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսպանիայի արևելքում հեղեղումների հետևանքով զոհերի թիվը հասել է 205-ի։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին X-ի իր էջում հայտնել է Իսպանիայի արտակարգ իրավիճակների ծառայությունը։
Իսպանիայի կառավարությունը եռօրյա պաշտոնական սուգ է հայտարարել տեղատարափների և ջրհեղեղի զոհերի հիշատակին։
Հեղեղումներից ամենաշատը տուժել է Վալենսիայի ինքնավար համայնքը, որտեղ լրջորեն վնասվել է ճանապարհային ենթակառուցվածքը: The Times պարբերականը հաղորդել էր, որ հեղեղումների հետևանքով առնվազն 250 մարդ անհետ կորած է: