Տրանսպորտի ուղեվարձի չվճարման դեպքեր են արձանագրվել, կկիրառվեն մեթոդներ․ Երևանի քաղաքապետ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը խոսեց հասարակական տրանսպորտի ուղեվարձի վճարման հետ կապված խնդիրների մասին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նոյեմբերի 1-ից հասարակական տրանսպորտից, մասնավորապես MAN, ZhongTong և GazelCity մակնիշի փոխադրամիջոցներից օգտվելիս՝ պարտադիր պայման է 100 դրամանոց մետաղադրամի առկայությունը, կամ ավտոբուսներում և մայրաքաղաքի տարբեր վայրերում տեղադրված վճարային համակարգով QR կոդի միջոցով վճարում իրականացնելը։ 

Թեմայի առնչությամբ Ավինյանը նշեց, որ շատ կարևոր էր այս գործընթացը սկսել միասնական տոմսային համակարգին անցնելուց առաջ, որպեսզի բացահայտեն բոլոր հնարավոր խնդիրները, որոնք կարող են առաջանալ։ 

«Կարծում եմ, որ, ընդհանուր առմամբ, այսօրվա արձանագրված խնդիրները մեզ համար ուղղակի ուղղություններ են աշխատանքում շտկումներ իրականացնելու համար։ Գրանցել ենք, որ շատ դեպքերում տեղի են ունեցել ուղեվարձը չվճարելու դեպքեր, բազմաթիվ նմանատիպ դեպքեր կան։ Այստեղ էլ որոշակի միջոցներ և մեթոդներ կիրառելու ենք։ Դա ունենալու է իր համարժեք հետևանքը»,- ասաց Ավինյանը։

Նրա խոսքով՝  հաջորդ տարվա հունվարի 1-ից կլինի ամբողջական աշխատող միասնական տոմսային համակարգ, և ավտոբուսի ներսում կանխիկ վճարումներ հնարավոր չի լինի անել։ 

«Ավելանալու է նաև բանկային քարտերով վճարումների տարբերակը։ Շուտով թողարկվելու են նաև տրանսպորտային քարտերը, որոնք հաջորդիվ դառնալու են անվանական, որովհետև լինելու են տարբեր խմբեր, որոնք կունենան զեղչային համակարգեր»,- եզրափակեց Ավինյանը։  

Հայերեն

Պատրաստ եմ ավելի խորացնել ԵՄ-Հայաստան գործակցության հավակնոտ օրակարգը․ Ռումինիայի ԱԳ նախարարն արձագանքել է Միրզոյանի շնորհավորանքին

ՌԴ Անվտանգության դաշնային ծառայությունը Գերմանիայի քաղաքացու է ձերբակալել

Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնել են տեխնիկական մակարդակով եռակողմ հանդիպում անցկացնելու ԱՄՆ-ի առաջարկին

Իրանի գերագույն առաջնորդն ու խորհրդարանի խոսնակը քննարկել են ԱՄՆ-ի և Իսրայելի հետ հակամարտությունը

Պենտագոնն անօդաչու համակարգերի համար կձևավորի առանձին ռազմական հրամանատարություն

Հորմուզի նեղուցի շրջանում լցանավ է խոցվել

COP17 համաժողովի շրջանակում կայացավ «Երիտասարդ էկոֆեմինիստ» միջազգային մրցանակաբաշխության 2026-ի արարողությունը

Զելենսկին պատրաստ է ռազմաճակատի գծերի ներկայիս իրավիճակի սառեցմամբ ավարտել պատերազմը

Ռուսաստանն ու Չինաստանը սկսում են Մարսի հետազոտման համատեղ առաքելություն

Հայկական արտադրանքի ԵՄ անդամ երկրներ արտահանումն ավելացել է 51%-ով. Պապոյան