Podcast-ՍոցUp. ժողովրդագրության նոր ռազմավարության տեսլականում դեմոգրաֆիկ կառուցվածքի շնորհիվ մարդկային կապիտալի զարգացումն է

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 1 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի ժողովրդագրության նոր ռազմավարության հիմքում և տեսլականում հասարակության այնպիսի դեմոգրաֆիկ կառուցվածի ձևավորումն է, որը կնպաստի մարդկային կապիտալի զարգացմանը և կյանքի բարեկեցության բարձրացմանը։ 

«Արմենպրես»-ի Podcast-ՍոցUp նախագծի շրջանակներում այս մասին ասաց «Ամերիա» խորհրդատվական ծառայության ղեկավար Տիգրան Ջրբաշյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանի ժողովրդագրության 2024-2040 թվականների ռազմավարության փաստաթղթում փորձ է արվել սահմանել և հասկանալ, թե որոնք են հիմնական ժողովրդագրական մարտահրավերները։ Ըստ փորձագետի՝  ամբողջ աշխարհում լրջագույն մարտահրավերներից է ծնելիության ցուցանիշի նվազումը։ 

Հայաստանում, ինչպես և եվրոպական ու ասիական բազմաթիվ երկրներում, վերարտադրության ցուցանիշը ցածր է մեկ կնոջ հաշվարկով 2․1 երեխայից։ 

«Համաշխարհային դեմոգրաֆիկ գիտության մեջ ընդհանուր պատկերացում է, որ 2060-2070 թվականներից ամբողջ աշխարհում սկսվելու է բնակչության քանակի նվազում։ Ծնելիության նվազման պատճառներից մեկն առաջին հերթին  կանանց դերի վերաիմաստավորումն է ամբողջ աշխարհում։ Կանայք շատ ավելի ակտիվ դերակատարում ունեն այսօր տնտեսության, սոցիալական ոլորտներում, ինչն իր հերթին բերում է նրան, որ իրենց պատրաստակամությունը կամ ցանկությունը՝ շարունակելու շատ թվով երեխաներ ունենալ, նվազել է։ Երկրորդ պատճառը մոդեռնիզացիան է. այսօր մարդկանց մեծ մասը զբաղվածության այնպիսի տեսակներով է զբաղվում, որոնք ավելի քիչ են մարդկային ռեսուրս պահանջում: Դա բերում է մարդկային ռեսուրսի պահանջարկի նվազման։ Երրորդ խնդիրն ուրբանիզացիան է։ Մարդիկ սկսել են ապրել քաղաքներում, որտեղ էլ ավելի է նվազում մեծաթիվ զավակներ ունենալու, ընտանիքներ ստեղծելու հեռանկարը»,-պարզաբանեց Ջրբաշյանը։

Մյուս մարտահրավերը, նրա խոսքով, բնակչության ծերացումն է՝ ծնելիության նվազման ֆոնին։ Մեկտեղ, միգրացիոն հոսքերի հանգամանքով պայմանավորված՝ աշխատունակ բնակչության հատվածի տեղափոխություն է նկատվում։

«Այս 3 գործոնները բերում են մի իրավիճակի, երբ պետության, հասարակության մոտ նվազում են հնարավորությունները՝ ներդրումներ կատարելու մարդկային կապիտալի մեջ։ Եթե այսօր մեր ռեսուրսների 61 տոկոսը հոսում է երեխաների կրթության, առողջապահության վրա, մոտ 30 տոկոսը ավագ սերնդի համար է ծախսվում, ապա 2050 թվականին լինելու է հակառակ պատկերը։ Եթե նաև հաշվի առնենք, որ այդ ընթացքում էլ կորցնելու ենք աշխատանքային ռեսուրսները միգրացիայի պատճառով, ապա մեր հնարավորությունը՝ զարգացնելու մարդկային կապիտալը, բարձրացնելու արտադրողականությունը՝ կտրուկ նվազելու է»,-համոզված է Ջրբաշյանը, ում կարծիքով  այս գործոնների  միաժամանակյա ի հայտ գալը կհանգեցնի մարդկային կապիտալի որակի անկմանը։ 

Տիգրան Ջրբաշյանը վստահ է՝ ներկայում աշխարհում հասկանում են, որ դեմոգրաֆիկ քաղաքականության նպատակը պետք է լինի ոչ թե քանակական ցուցանիշը, այլ՝ որակական։ Նրա խոսքով՝ շատ ավելի կարևոր է, թե մարդկային կապիտալն ինչպիսի որակական ցուցանիշների է համապատասխանում։ 

«Ռազմավարությունն այն մասին է, թե ինչպես կարելի է տարիների ընթացքում նվազեցնել դեմոգրաֆիկ կառուցվածքի վատթարացումը, և դեմոգրաֆիկ կառուցվածքի վրա ազդելով՝ ավելացնել այն ռեսուրսը, որը հնարավոր կլինի ներդնել մարդկային կապիտալում»,-ներկայացրեց նա։ 

 Մանրամասները՝ փոդքաստում

Հայերեն

Շախմատի կանանց և տղամարդկանց առաջնություններում կայացել են 5-րդ տուրի պարտիաները

Անտոնիո Գուտերեշը խոստացել է մինչև հունվարի 27-ը հասնել իսրայելական զորքերի դուրսբերմանը հարավային Լիբանանից

Իսպանիայի հանգստավայրում լեռնադահուկային վերելակի վթարի հետևանքով տուժել է առնվազն 30 մարդ

Կառավարությունը վերանայում է նախադպրոցական ուսումնական հաստատություններում երեխաների սննդի հիգիենիկ պահանջները

Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը քննարկել է քաղաքացիների բողոքները միասնական տոմսային համակարգի վերաբերյալ

Հունվարի 20-ի միջոցառումների անոնս

ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Պարենի և գյուղատնտեսության միջազգային ֆորումին

Կառավարությունը մետալուրգիական ոլորտի ընկերությունների համար նոր աջակցություն է նախատեսում

Վահրամ Սահակյանի նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել

Կառավարությունը նախատեսում է երկարաձգել տարկետման տրամադրման համար դիմումների ընդունման ժամկետը