Հայտնի է, թե ինչ նպատակի են ծառայելու Կառավարության կողմից Գեղարքունիքի մարզին հատկացված սուբվենցիոն միջոցները
2 րոպեի ընթերցում
ԳԱՎԱՌ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ կառավարության 2024 թվականի հոկտեմբերի 31-ի հերթական նիստում որոշում է կայացվել 626 միլիոն 259,3 հազար դրամ հատկացնել Գեղարքունիքի մարզի 5 սուբվենցիոն ծրագրերի համար։
Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչությունից «Արմենպրես»-ի թղթակցին տեղեկացրին, թե ինչ նպատակներով են ծախսվելու հատկացված դրամական միջոցները:
«34 միլիոն 170,2 հազար դրամը կուղղվի Մարտունի համայնքի Մարտունի քաղաքի, Վարդենիկ, Զոլաքար, Աստղաձոր, Գեղհովիտ, Ն. Գետաշեն և Ձորագյուղ բնակավայրերի գազիֆիկացման աշխատանքներին։
84 միլիոն 751,2 հազար դրամ կուղղվի Մարտունի համայնքի Մարտունի քաղաքում Արծվանիստ, Ծովինար, Վարդենիկ, Զոլաքար, Աստղաձոր, Վաղաշեն, Գեղհովիտ, Լեռնակերտ, Մադինա, Վ. Գետաշեն և Ձորագյուղ գյուղերում ոռոգման ջրատարների կառուցման և վերանորոգման աշխատանքներին:
78 միլիոն 463,6 հազար դրամը կուղղվի Մարտունի համայնքի Մարտունի քաղաքի և Արծվանիստ, Վարդենիկ, Աստղաձոր, Վաղաշեն, Գեղհովիտ, Ն. Գետաշեն, Վ Գետաշեն, Մադինա, Լիճք, Ծակքար, Վարդաձոր և Երանոս գյուղերի տարբեր փողոցների երթևեկելի հատվածների ասֆալտապատման աշխատանքներին։
143 միլիոն 821,5 հազար դրամն ուղղվելու է Մարտունի համայնքի Արծվանիստ, Ծովինար, Վարդենիկ, Զոլաքար, Աստղաձոր, Վաղաշեն, Գեղհովիտ, Լեռնակերտ, Ն. Գետաշեն, Վ. Գետաշեն, Մադինա, Լիճք, Ծովասար, Ձորագյուղ, Վարդաձոր և Երանոս բնակավայրերում ոռոգման ջրատարների և Վարդենիկ, Աստղաձոր բնակավայրերում խորքային հորերի կառուցման աշխատանքներին։
285 միլիոն 052,8 հազար դրամ հատկացվել է Մարտունի համայնքի Արծվանիստ, Ծովինար, Զոլաքար /լրացուցիչ, Աստղաձոր, Լիճք, Ծակքար, Ձորագյուղ, Վարդաձոր, Վարդենիկ և Երանոս բնակավայրերում խմելու նոր ջրագծերի կառուցման և Վարդաձոր, Վարդենիկ և Ծովինար բնակավայրերում խմելու ջրի աղբյուրակապերի կառուցման աշխատանքների համար»,- հայտնեցին մարզպետարանից:
Խոսրով Խլղաթյան