Իլոն Մասկն իր 11 երեխաների և նրանց մայրերից երկուսի համար 35 միլիոն դոլարով բնակելի համալիր է ձեռք բերել. NYT

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը, որն աշխարհի ամենահարուստ մարդն է, ցանկանում է կառուցել ընտանեկան բնակելի համալիր իր 11 երեխաների և նրանց 3 մայրերից երկուսի համար։ «Արմենպրես»- փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է The New York Times-ը։

Tesla-ի գործադիր տնօրենն, ըստ հրապարակումների, Տեխասի Օստին քաղաքում 35 միլիոն դոլարով գնել է երկու մեծ տուն՝ միմյանցից քայլելու հեռավորության վրա: Այս երկու տներից ոչ հեռու նա նաև երրորդ տունն է գնել։ 

Ըստ հրապարակման՝ առայժմ միայն Շիվոն Զիլիսն է համաձայնել տեղափոխվել Մասկի գնած բնակելի համալիր։ Զիլիսը Մասկի Neurlink ընկերությունում գործադիր պաշտոն է զբաղեցնում։ Նա և Իլոն Մասկը երեք երեխա ունեն։

Կանադացի փոփ աստղ Գրայմզը Մասկի երեք երեխաների մայրն է։ Իսկ Ջասթին Մասկը՝ Իլոն Մասկի առաջին կինը, նրա հինգ երեխաների մայրն է։ 

Մասկը հրապարակայնորեն խոսել է, որ մարդիկ պետք է շատ երեխաներ ունենան՝ բնակչության կրճատման խնդիրը լուծելու համար։ 

Հայերեն

Թբիլիսիում գազի պայթյունից հետո փլատակներից դուրս է բերվել վեցերորդ զոհի մարմինը

Հայկ Մարտիրոսյանը «Total Chess»-ի հերթական խաղում հաղթել է հնդիկ գրոսմայստեր Արջուն Էրիգաիսին

Երեք գերտերությունների մոտ համատեղ գործելու ձգտում կա, սակայն դժվարություններն էլ շատ են․ Գարիկ Քեռյան

Ուիթքոֆն արդյունավետ է որակել Բեռլինում եվրոպացիների հետ բանակցություններն Ուկրաինայի հարցով

Ազգային ժողովի նիստ. ՈՒՂԻՂ

Երևանի քաղաքապետարանը սկսում է համագործակցություն SatisfAI-ի հետ. քաղաքային ծառայություններում կներդրվի արհեստական բանականություն

Նարեկ Մկրտչյանը Դոնալդ Թրամփի Մար-ա-Լագոյի առանձնատանը մասնակցել է Վետերանների ազգային օրվան նվիրված միջոցառմանը

Օլիմպիական վարկանիշային մրցաշարին Հայաստանից կմասնակցի 3 ծանրորդ

ՊԵԿ-ը որոշ ապրանքատեսակների համար իրականացնում է նույնականացման միջոցներով դրոշմավորման փորձնական ծրագիր

Զելենսկին Բեռլինում քննարկումներ է անցկացրել ԱՄՆ նախագահի բանագնացների հետ