Մերձավոր Արևելք

ՄԱԿ-ը հայտնել է մեկ տարում Լիբանանում ավելի քան 100 բուժաշխատողի զոհվելու մասին

2 րոպեի ընթերցում

ՄԱԿ-ը հայտնել է մեկ տարում Լիբանանում ավելի քան 100 բուժաշխատողի զոհվելու մասին

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մերձավոր Արևելքում իրադրության վատթարացման պատճառով վերջին մեկ տարում Լիբանանում առնվազն 102 բուժաշխատող է զոհվել, 83-ը՝ վիրավորվել: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ-ից, այդ մասին հայտնել է Լիբանանում ՄԱԿ-ի Հումանիտար հարցերի համակարգման վարչության ներկայացուցչությունը։

Ինչպես նշված է փաստաթղթում, 2023 թվականի հոկտեմբերի 8-ից ի վեր Լիբանանում գրանցվել է նաև առնվազն 55 հարձակում բժշկական հաստատությունների վրա, ևս 27-ը՝ շտապօգնության մեքենաների վրա։

Իսրայելի և «Հեզբոլլահ»-ի միջև սահմանային բախումներ են սկսվել 2023 թ. հոկտեմբերի 8-ից՝ Գազայի հատվածից ՀԱՄԱՍ-ի զինյալների՝ Իսրայել ներթափանցումից հետո, որը սկիզբ դրեց պաղեստինյան անկլավում ռազմական գործողությունների։ Իսրայելը սեպտեմբերի վերջին սկսել է ավիահարվածներ հասցնել Լիբանանում «Հեզբոլլահ»-ի օբյեկտներին, իսկ հոկտեմբերի 1-ից սահմանափակ ցամաքային գործողություն է սկսել Լիբանանում՝ նշելով, որ ցանկանում է անվտանգ պայմաններ ստեղծել Իսրայելի հյուսիսից տեղահանված տասնյակ հազարավոր բնակիչների վերադարձի համար։

Լիբանանի առողջապահության նախարարության տվյալներով՝ վերջին մեկ տարում Իսրայելի հարվածների հետևանքով ավելի քան 2600 մարդ է զոհվել, ավելի քան 12 400-ը՝ վիրավորվել, որոնց մեծ մասը՝ վերջին ամսվա ընթացքում։ Բացի այդ, հակամարտության ընթացքում տեղահանվել է շուրջ 1,3 միլիոն մարդ։

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում