Քաղաքականություն

Մեր մասնակցությունը COP-29-ին որևէ կերպ հաստատված չէ․ Արարատ Միրզոյան

1 րոպեի ընթերցում

Մեր մասնակցությունը COP-29-ին որևէ կերպ հաստատված չէ․ Արարատ Միրզոյան

ԵՐԵՎԱՆ, 31 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանը դեռ չի արձագանքել Բաքվում կայանալիք COP-29-ի մասնակցության հրավերին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ 

«Մեր մասնակցությունը COP-29-ին որևէ կերպ հաստատված չէ։ Մենք որևէ պաշտոնական արձագանք և վերաբերմունք այս հարցում չենք դրսևորել։ Իհարկե, նաև չենք էլ բացառում, բայց պետք է հասկանանք, թե ինչի մասին է խոսքը»,- նշեց Միրզոյանը։ 

Ավելի վաղ Բաքվից հայտարարել էին, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարի անունով հրավեր են ուղարկել ՀՀ-ին՝ մասնակցելու Բաքվում կայանալիք COP-29 համաժողովին։ Դրանից հետո ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը հայտարարել էր, որ Հայաստանը մոտ ապագայում կկայացնի որոշում, թե ինչ մակարդակով է ներկայացված լինելու Բաքվում կայանալիք COP-29-ին։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում