Հեղինակային երգի հանրապետական մրցույթ-փառատոնի մասնակցության համար ընդունվում են հայտեր

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Հայաստանի պետական ֆիլհարմոնիա» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող «Ջերմ Ամանոր Ջերմուկում» ծրագրի շրջանակում տեղի կունենա Հեղինակային երգի հանրապետական մրցույթ-փառատոնը: Ծրագրի մրցութային մասի կազմակերպիչներն են Վաղարշապատի համայնքապետարանը և «Արտպրոգրես» մշակութային հասարակական կազմակերպությունը։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ԿԳՄՍ նախարարությունից, մրցույթ-փառատոնին կարող են մասնակցել 10-35 տարեկան ստեղծագործողներ՝ հանրակրթական, արտադպրոցական, գեղագիտական և ստեղծագործական կենտրոններից, միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններից, ինչպես նաև անհատ ստեղծագործողներ։ 

«Մրցույթ-փառատոնն անցկացվում է 3 տարիքային խմբերով. 1-ին խումբ՝ 10–14 տարեկաններ, 2-րդ խումբ՝  15-19 տարեկաններ, 3-րդ խումբ՝ 20-35 տարեկաններ: 

Փառատոնի առաջին փուլը կանցկացվի ՀՀ մարզերում, երկրորդ փուլը՝  Վաղարշապատի Կոմիտասի անվան մշակույթի պալատում։ Փառատոնի մրցանակաբաշխությունը տեղի կունենա դեկտեմբերին Ջերմուկ քաղաքում։

Մրցույթ-փառատոնի մասնակցության հայտերն ընդունվում են  մինչև նոյեմբերի 15-ը ներառյալ: Մասնակցության հայտերն անհրաժեշտ է ուղարկել artprogress.ngo@gmail.com էլ. փոստին։ Հավելյալ հարցերի և մանրամասն տեղեկությունների համար դիմել փառատոնի համակարգող, «Արտպրոգրես» մշակութային ՀԿ նախագահ Արտյոմ Հարությունյանին՝ 094 10 36 86 հեռախոսահամարով»,- ասվում է հայտարարության մեջ:

 

 

 

Հայերեն

Միասնության և համերաշխության տոն՝ սպորտի միջոցով. Ջերմուկում կայացավ Համահայկական ձմեռային երկրորդ խաղերի բացման արարողությունը

Մահացել է Պեքայի շրջանի հոգևոր հովիվ և Աթոռի միաբան Անանիա ծայրագույն վարդապետ Անանիա Գուճանեանը

Փետրվարի 3-ի միջոցառումների անոնս

Հենրիխ Մխիթարյանը գերխելացի խաղացող է. Սիմոնե Ինձագիի հարցազրույցն՝ «Արմենպրես»-ին

Արաբական հինգ երկրի արտգործնախարարներ հայտնել են Պաղեստինի վերաբերյալ համաժողովին մասնակցության մասին

Չինաստանը շուտով Հայաստանում նոր դեսպան կունենա. Չեն Մին

Հենրիխ Մխիթարյանը չի բացառում կարիերայի ավարտին հայկական թիմում խաղալու հեռանկարը. «Արմենպրես»-ի բացառիկ հարցազրույցը

Բելգիայի նոր դաշնային կառավարության ծրագրում կարևորվում է արցախահայության անվտանգ վերադարձը

Իսրայելն ազատ է արձակել ավելի քան 180 պաղեստինցի բանտարկյալների

Ադրբեջանը ինքնաթիռի կործանումը որպես պատրվակ է օգտագործում Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու համար. քաղաքագետ